«Ժողովուրդ». Արտեմ Ասատրյանը բարեհաջող «փրկվեց»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հերթական աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանն օրերս մեղադրական դատավճիռ է կայացրել: Խոսքը նախարարության աշխատակիցներից Վարազդատ Դանիելյանի մասին է, որը մեղադրվում էր պաշտոնական կեղծիք կատարելու մեջ: Դատարանն օրերս նրան տուգանել է 400 հազար դրամով եւ 1 տարի ժամկետով զրկել պետական մարմիններում աշխատելուց: Բայց կատարվածն ուշագրավ է մեկ այլ առումով. չնայած այս նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում կոռուպցիոն դրսեւորումների առթիվ հարուցված քրեական գործերի առատությանը, ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ նախարար Արտեմ Ասատրյանը, շարունակում է բարեհաջող պաշտոնավարել: Այնինչ՝ ցանկացած նորմալ երկրում կոռուպցիոն սկանդալների բացահայտումից հետո նախարարներն առնվազն բարոյականություն են ունենում եւ հրաժարական տալիս: Մինչդեռ մեզանում ե՛ւ Արտեմ Ասատրյանը, ե՛ւ իշխող ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում են իրենց վրայից գցել պատասխանատվությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ