Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է 

Հնդկաստանի փոխնախագահը ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

Հայաստան

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Հնդկաստանի փոխնախագահը հանդես եկավ դասախոսությամբ:

Նա իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին հրավերի համար: «Ես եկել եմ այս երկիր, որը թեև տարածությամբ հեռու է Հնդկաստանից, սակայն հեռու չէ հնդիկների անհատական և հավաքական հիշողություններից: Ես ծնվել եմ Կալկաթայում և երկար տարիներ եմ անցկացրել այդ քաղաքում, որի պատմական վայրերից են հայկական եկեղեցիներն ու հայկական բնակատեղիները: Հայր Միքայել Չամիչի (Չամչյանի- խմբ.) «Հայաստանի պատմություն» աշխատությունը թարգմանվել և հրատարակվել է Կալկաթայում 1827թ.: Վերջերս պատմաբաններից մեկը' Ջորջ Բուրնությանը, արձանագրել է հայերի ներդրումը Հնդկաստանի առևտրի և ապրանքաշրջանառության ոլորտում' ուղղված զանազան մշակութային և բարեգործական ձեռնարկների»,- ընդգծեց Համիդ Անսարին:

Նա հավելեց, որ իր երկրի հոգևոր պատմության քիչ հայտնի, բայց, այնուամենայնիվ, մի մասն է հանդիսանում հայկական ծագումով մի անձ, ով միջնադարյան մատենագրության մեջ հայտնի է Սարմադ անունով: «Նա եղել է միստիկ, ով ճանապարհորդել է այս տարածաշրջանից դեպի Հնդկաստան, ապրել է ոչ ավանդական կյանքով և 1660թ. մահապատժի է ենթարկվել աստվածանարգության համար, քանի որ նա պաշտպանել է մի հավատամք, որը տարանջատում էր «ժխտման ու հաստատման» վիճակները: Մեր ազատագրական շարժման առաջնորդներից մեկը, ով նաև Մահաթմա Գանդիի մտերիմ օգնականն էր' Աբդուլ Կալամ Ազա դը, խորապես ազդվել է Սարմադի ազատ մտածողության և մարդասիրական գաղափարներից»,- ասաց Հնդկաստանի փոխնախագահը:

Անցնելով դասախոսությանը' նա ընդգծեց, թե ակնհայտ է, որ ներկա ժամանակներից դեռևս շատ առաջ մարդկանց, առևտրի և գաղափարների հոսքն անսովոր երևույթ չի եղել: Սակայն շեշտեց նա, իր նպատակն է խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: «Այս լսարանի հին սերունդը գիտի, իսկ կրտսեր սերնդին պատմել են, որ 20-րդ դարը եղել է կազմակերպված խելացնորության ժամանակաշրջան, ինչին բնորոշ են մետաառասպելներ և մեծաթիվ մահեր: Այս ամենը հանգեցրել է նրան, որ հայտնի պատմաբաններից մեկը եկել է մի եզրակացության, որ մեր աշխարհը վտանգված է արտաքին և ներքին պայթյուններով, և, հետևաբար, այն պետք է փոխվի: Այն ակնկալիքը, որ դարի վերջին տասնամյակում փոփոխությունները կստեղծեն ավելի ներդաշնակ աշխարհ, որում միջազգային համագործակցությունը միջազգային խնդիրների լուծման համար պիտի կարգավորվի խաղաղ միջոցներով' արդարության սկզբունքներին և միջազգային իրավունքին համապատասխան, չի իրագործվել: Ընդհակառակը, հին մտածելակերպը և գործելակերպը պահպանվել են և նոր տեխնոլոգիաների օգնությամբ հանգեցրել են մեր աշխարհի տարբեր մասերում ներքին և արտաքին պայթյունների»,- ասաց Համիդ Անսարին:

Համիդ Անսարին եզրակացնում է, որ առանձին անհատներ, հասարակություններ և համաշխարհային հանրությունը' որպես հավաքական միավոր, պիտի վերանայեն ապագայի հանդեպ իրենց պարամետրերը: Նրա խոսքով' առաջին քայլով պետք է բացահայտվեն հավանական մարտահրավերները, հաջորդով պետք է գնահատել, թե գիտական և տեխնոլոգիական առաջադիմությունը ինչ ազդեցություն կունենա դրանք լուծելիս, իսկ երրորդ քայլը կլինի գնահատել դրանց ազդեցությունը մարդկության կյանքի վրա: Հնդկաստանի փոխնախագահի գնահատմամբ' մարդկության ուշադրության կենտրոնում պետք է լինի և հնարավորը, և հավա նականը, սակայն հնարավորը չի բացառում նախընտրելիի և անցանկալիի մեջ խորամուխ լինելը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է
Ամենադիտված