Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր 

Մեկ կենտրոնից ուղղված օգնության ձեռք՝ Արման Թաթոյանին

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի` 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը քննադատաբար ընդունեցին ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը և Դատախազությունը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը տեսակետ հայտնեց, որ պատահական չէ վերը նշված կառույցների կողմից հնչող բացասական արձագանքը՝ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցի վերաբերյալ. «Դատախազությունը, ՀՔԾ-ն ու Ոստիկանությունն իրենց արձագանքով ընդամենը փորձել են օգնել ՄԻՊ ինստիտուտին այն բանից հետո, երբ երիտասարդները ակցիա արեցին և մեղադրեցին Մարդու իրավունքների պաշտպանին՝ իշխանությանն աջակցելու համար, և հիմա ՄԻՊ գործընկեր կառույցներն, ուղղորդված լինելով մեկ կենտրոնից, որոշեցին իրենց աջակցության նոր ձևը հայտնել ՄԻՊ-ին՝ ցույց տալով, որ ոչ միայն հասարակության առանձին խմբերն են դժգոհ ՄԻՊ-ի աշխատելաոճից, այլ նաև իրավապահ մարմինները: Քննադատողներն իրենց այս քայլով ցույց տվեցին և ընդգծեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործել է իշխանություններից անկախ»:  

Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ եք ակնարկում՝ նշելով, որ Դատախազությունը, ՀՔԾ-ն և Ոստիկանությունն ուղղորդված են մեկ կենտրոնից, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ համատեղ է որոշվել, որ հիմա պետք է պատասխանել այդ կերպ, ժամանակին էլ էին այդպես անում, նախկինում էլ էին նման կերպ արձագանքում: Սա մեկ կենտրոնից մեկնված օգնության ձեռք է՝ Մարդու իրավունքների պաշտպանին»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի համոզմամբ՝ քննադատելով ՄԻՊ-ին, քննադատող կառույցները փորձում են ջնջել նաև այն բացասական հետքը, որը թողեցին ՄԻՊ աշխատանքից դժգոհ  ակտիվիստները, ուստի՝ Դատախազության, ՀՔԾ-ի և Ոստիկանության կողմից հնչող  քննադատություններն ի չիք են դարձնում այդ հետքը:

«ՄԻՊ-ի համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել. այդ բացասական ազդեցություններն, այդ զեկույցից հետո երեք պատասխանատու կառույցների երեք միաժամանակյա, միատառ հայտարարություններն ինձ ուղղակի հիշեցնում են մեկ բան՝  դրանք ուղղորդվել են մեկ կենտրոնից, հատուկ նպատակով՝ այն է՝ մաքրել ՄԻՊ-ի վրայից երիտասարդ ակտիվիստների թողած հետքը»: 

Վերջում Կարեն Անդրեասյանին խնդրեցինք որպես նախկին ՄԻՊ՝ գնահատականներ տալ ներկայիս պաշտոնյա Արման Թաթոյանի և ՄԻՊ կառույցի աշխատանքին. «Ես աշխատում եմ գնահատականներ չտալ և չխոչընդոտել իմ գործընկերոջն իր աշխատանքներն իրականացնելիս,  միայն արձագանքում եմ նրա կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ այլ կառույցների տարօրինակ արձագանքներին, որոնք նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց: Թերևս, միայն այդ ժամանակ՝ փորձում եմ ինչ-որ կերպ միջամտել»,-խոսքը եզրափակեց Կարեն Անդրեասյանը: 

Աղավնի Սուքիասյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերից
Ամենադիտված