Այս մրցաշրջանը կարող է դառնալ «Յունայթեդ»-ի պատմության հաջող շրջանի մեկնարկը. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, անդրադառնալով իր թիմին, նշել է, որ ակումբը կարող է հաջող ապագա ունենալ:
«Այս մրցաշրջանը կարող է դառնալ ակումբի պատմության մեջ հաջող շրջանի մեկնարկը: Այս մրցաշրջանում մեկ տիտղոս արդեն նվաճել ենք և հավակնում ենք երկրորդին: եթե հաղթենք Եվրոպայի լիգայում և օգոստոսին խաղանք Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ, հիանալի կլինի:
Կարծում եմ՝ այստեղ իմ աշխատանքը հիշեցնում է «Ռեալ»-ին, որովհետև այնտեղ նույնպես կար դժվարին ժամանակներ ապրող մեծագույն ակումբ: Երբ տեղափոխվում ես նման ակումբ, զգում ես նրա մեծությունը, ճնշումն ու սպասումները: Դրա հետ մեկտեղ՝ հասկանում ես, որ ակումբը դեռ պատրաստ չէ արդարացնել սպասումները, և որ առջևում շատ աշխատանք կա անելու: Իմ տեղափոխությունը Մանչեսթեր՝ կարելի է համեմատել «Ռեալ» տեղափոխվելուս հետ: «Չելսի»-ում, «Ինտեր»-ում և «Պորտու»-ում այլ կերպ էր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը