Շախմատի վետերանների երկրորդ հաղթանակն՝ աշխարհի առաջնությունում
Սպորտ
Հունական Հերսոնիսսոսում՝ Կրետե կղզում, ընթանում է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը (22 թիմ, 9 տուր): Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Երկրորդ տուրում մեր շախմատիստները 4:0 չոր հաշվով առավելության հասան գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Հաղթանակ գրանցեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը եւ Նորայր Քալանթարյանը:
Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով (7.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը