«Հրապարակ». Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից երեկ ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան։ Մեր տեղեկություններով՝ նա նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ։ Այդ պաշտոնն զբաղեցնում էր Վարդան Ասոյանը, ով նշանակվեց Ռոստովում ՀՀ հյուպատոս՝ փոխարինելով Արարատ Գոմցյանին։
Պետական արարողակարգի պետը նստում է ԱԳՆ-ում, ունի բազմաթիվ աշխատակիցներ եւ կազմակերպում է պաշտոնյաների միջոցառումները, հյուրերի ընդունելությունները։
Նշենք, որ Արմեն Եգանյանը 2011թ․ նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան, մինչ այդ ԱԳՆ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նրան դեսպանի պաշտոնում փոխարինել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԻԱԿ խորհրդի եւ քարտուղարության անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Նա ՌԴ-ում հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը