Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը 

Թուրքիայի մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը քննարկման է դրվել սահմանադրական հանձնաժողովում

Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտնել է, որ պատգամավորների համաձայնությամբ պատգամավորների վարքի, նրանց արտաքին տեսքի և նիստերի կանոնակարգերի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն ուղարկվելու է ենթահաձնաժողովին: Մեջլիսի սահմանադրական ենթահանձնաժողովը մինչև հուլիսի 13-ի երեկո կամփոփի աշխատանքները, իսկ հուլիսի 14-ին առաջարկը կրկին կներկայացվի սահմանադրական հանձնաժողովին: Ենթահանձնաժողովն ունենալու է ինը անդամ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցություններից՝ մեկական քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից և «Ազգայնական շարժում» կուսակցությունից, երկուսն՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից և հինգն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

Փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Լրատվամիջոցը նշում է, որ որպես «վիրավորանք» է ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթներին:

Բացի այդ, ըստ փոփոխությունների պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոտ 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես գալիս քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:

«Որպես Թուրքիայի հայ՝ ցանկանում եմ, որ իմ պապերի գլխին եկած մեծ դժբախտության մասին իմ երկրի խորհրդարանում խոսվի: Եթե Թուրքիան արգելի դա, իսկ մյուս խորհրդարաններում այս մասին խոսեն, դա ինձ շատ կվշտացնի: Իհարկե, կան խորհրդարաններ, որ խնդիրը կօգտագործեն լավ նպատակով՝ խոսելով այս ցավի մասին, սակայն որոշ խորհրդարաններ էլ այս հարցը կօգտագործեն որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց: Ես չեմ ցանկանում, որ որևէ խորհրդարանում այս ցավի մասին խոսվի, և դա կարող է կանխվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայի խորհրդարանում կխոսեն այս մասին»,- ասել է Գարո Փայլանը:  

Հիշելով իր հետ 2017 թվականի հունվարին կատարվածը՝ նա նշել է, որ իր նպատակն այդ ժամանակ նախազգուշացնելն էր՝ հեռու մնալու անցյալի սխալների կրկնումից: «Այսօր այն մարդիկ, ովքեր այս օրենքն են կազմել, ինձ լինչի դատաստանի ենթարկեցին «ցեղասպանություն» եզրույթի համար, հեռացվեցի մեջլիսի 3 նիստի աշխատանքներից: Այսօր ներկայացվող բանաձևում դա նշվում է որպես «վիրավորանք թուրք ժողովրդի նկատմամբ»: Սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի հասարակությունը բազմալեզու է և բազմէթնիկ: Հենց այդ պատճառով էլ կարևոր է մեջլիսում խոսելն ու կատարվածին իրական անուն տալը: Եթե չխոսենք, նույն սխալներն էլի կկրկնենք»,- ընդգծել է նա:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի ԻրանԻնչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. ՄանրամասներԱվստրալիան խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներըԻ՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ Երկկողմ կրթական համագործակցությունը՝ Հայաստանի և Պարագվայի քննարկումների առանցքում
Ամենադիտված