Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի Դոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան #ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկում Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Երեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասին Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը

Հասարակություն

 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները եւ մի շարք այլ կարեւոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ: Միջոցառումները կամփոփվեն երրորդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհմամբ: Այն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու եւ մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել եւ նպաստել են իր գործունեությանը:

Ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:

«Ուրախ ենք, որ կարողանում ենք անել այս ամենը նրանց հիշատակին եւ հանրությանն իրազեկում ենք աշխարհի տարբեր վայրերում մարդկանց դեմ իրականացվող վայրագությունների մասին՝ պարգեւատրելով նրանց, ովքեր շարունակ պայքարում են այդ խնդիրների դեմ՝ վտանգելով սեփական կյանքը», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Հայաստանը, որն առաջընթաց է ապրել՝ չնայած անցյալի տառապանքներին, հավակնում է դառնալ մարդասիրական գաղափարների, քննարկումների եւ գործունեության համաշխարահային կենտրոն: Մյուս տարի եւս անցկացնելով այս կարեւոր միջոցառումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ձգտում է շարունակել գործով արտահայտել երախտագիտությունը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին»:

2018թ. միջոցառումների ընթացքում տեղի կունենան Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների եւ փորձագետների համար՝ ուսումնասիրելու եւ քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը եւ խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով: 2018թ. Aurora Dialogues քննարկումների եւ «Ավրորա» մրցանակի միջոցառումների ժամանակացույցը եւ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին www.auroraprize.com կայքում:

 

2018թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը https://auroraprize.com/hy/prize/detail/nominatenow հասցեով:

Մայիսի 28-ին Երեւանում երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը հայտարարեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի՝ բժիշկ Թոմ Քաթինայի անունը: Որպես «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Քաթինան արժանացավ 100,000 դոլար պարգեւի այն նվիրված աշխատանքի համար, որն իրականացնում է Սուդանի՝ պատերազմից եւ սովից քայքայված Նուբա լեռներում որպես տեղի միակ վիրաբույժ: Պարգեւից բացի բժիշկ Քաթինան հնարավորություն ստացավ՝ 1 միլիոն դոլար դրամաշնորհի առաջադրելու կազմակերպությունների: Դրանք են Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամը (AMHF), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) եւ Aktion Canchanabury-ն: Այս կազմակերպությունները շարունակելու են աջակցել կարիքավոր եւ տառապանքի մեջ գտնվող համայնքներին՝ այսպիսով շարունակելով նվիրատվության շղթան:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո  Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան
Ամենադիտված