«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Էրերային երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերային նոր երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
27-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի չափը կբարելավվի: Էրերայի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2018թ.-ը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն:
Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 31 խաղի, հեղինակել է 1 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը