Ռումբի առկայության կասկածանքով ոստիկանությունը ստուգել է մարզաբազան, որտեղ մարզվում են «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը (տեսանյութ)
Սպորտ
Լոս Անջելկեսում գտնվող մարզաբազան, որտեղ մարզվում են «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ստուգվել է ոստիկանության կողմից: Մարզաբազան գտնվում է Կալիֆոռինայի համալսարանի համալիրում:
Հաղորդում է ստացվել, որ մարզաբազայի հանգստյան գոտում կասկածելի փաթեթ կա:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, արդյունքում ոստիկանությունը տարհանել է ուսանողական երեք բնակելի շենք: Ոստիկանությունն ուսումնասիրել է տարածքը, սակայն ոչ մի կասկածելի փաթեթ չի հայտնաբերել:
Evacuation at #UCLA due to a Bomb Fear @UCLA #losanageles #westwood #UCLAevacuation #evacuation News pic.twitter.com/IJhfdpxLgO
— LA Peoples Media (@LAPeoplesMedia) July 13, 2017


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը