Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի Դոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան #ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկում Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Երեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասին Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն 

Ովքեր են զորավար Մանվել Գրիգորյանին շնորհավորել ծննդյան 61-ամյակի կապակցությամբ

Հասարակություն
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը, ծննդյան 61-ամյակի կապակցությամբ, բազում շնորհավորական բացիկներ, հեռագրեր է ստացել: Ստորեւ ներկայացնում ենք ԵԿՄ տարածքային բաժանմունքներից եւ մարզային խորհուրդներից մի քանիսի շնորհավորանքները:
 
Աշխարհում դարերից եկած լավ ու բարի մի ավանդույթ կար, նրանք մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չէին որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, ազգապաշտպան, հայրենասիրական, բարեգործական և այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով, որոշվում էր երկրի վրա նրա ճիշտ ապրած տարիները և տարիքը:
 
Զորավար՝ հայերս, հազարամյակներ շարունակ եղել ենք տարածաշրջանի առաջադիմության, արդարության և ճշմարտության մարտիկներ, Դուք մեր պապերի իսկական ժառանգորդն եք՝ մարդ Մեծատառով: Որպես փարոս, Դուք Ժառանգաբար փոխանցված հատկանիշները, այժմ փոխանցում եք եռասերունդ երկրապահներին, որպեսզի նրանք դեպի պայծառ ապագա անցնելիք ճանապարհը, անկաշկանդ հաղթահարեն:
 
Ճակատագրի բերումով, երբ վտանգված էր Արցախ աշխարհը և հայոց պետականությունը, Դուք անվարան ստանձնեցիք հրամանատարի դեժվարին ու պատասխանատու գործը և փառքով պսակելով Ձեր և զինակից կամավորական ազատամարտիկների անունները՝ հաղթանակած դուրս եկաք անհավասար պատերազմից` ևս մեկ անգամ ապացուցելով բոլորին ՈՎ, ՈՎ է:
 
Ձեր ղեկավարած 5-րդ Բրիգադի Երկրապահ Կամավորական ջոկատներն ու Հայոց բանակը գերազանց քննություն բռնեցին Արցախյան ազատամարտում, որն էլ մեր հոգեբանության և մտածողության մեջ ազգային գենոտիպին բնորոշ իսկական հեղաբեկում էր, մեծ հաղթանակների սկիզբը:
 
Զորավար, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տ/բ անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում քաջ առողջություն, երազանքների ու նպատակների կատարում, նոր ոճով աշխատանքների կազմակերպում ի փառս Հայրենիքի և Երկրապահ կամավորականների միության:
 
Արևշատություն Ձե՛զ, Զորավար՛ ժպիտը դեմքիցդ անպակաս:
 
ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տ/ բ նախագահ՝ Վ. Զատիկյան
 
 
«Պատանի երկրապահ» ակումբի անունից շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 61-ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ, Ձեր ընտանիքին, զավակներին ու թոռներին առողջ տարիների երկար կյանք, ուժ, եռանդ ու աշխատանքային նոր մտահղացումներ:
 
Մենք ծնվեցինք մի երկրում, ուր դարեր շարունակ խոսել են հաղթանակների մասին: Մեր ժողովրդի հերոսները մեզ շունչ ու ոգի են փոխանցել: Այդ ժողովուրդը Զորավարներ ծնող ժողովուրդ էր...տարիներ անց Զորավարները մեծ հաղթանակներ պարգևեցին ու այսօր այդ հաղթանակը մեզ են հանձնել: Մենք հպարտ ենք, որ երկրապահի վեհ անունն ենք կրում: Հպարտ ենք, որ Ձեր շնորհիվ կազմակերպվող հրամանատարասերժանտական դասընթացների շնորհիվ կարողանում ենք հաղորդակից լինել մեր անցյալի պատմությանը, ճանաչում ենք մեր հերոսներին և պատրաստ ենք ամեն ինչ անել Ձեր գործը արժանապատվորեն շարունակելու համար: Դուք միշտ կրկնում եք, որ երկրապահը կանգնած է եղել ազգային բանակի կայացման ակունքներում ու այսօր էլ մնում է բանակին պատրաստի գիտելիքներով զինված, մեր պապերի ոգով դաստիարակված քաջերի հիմնական մատակարարը: Այսօր այդ նույն ոգով ու սկզբունքով մեր ակումբի պատանիներն ու աղջիկներն ենք դաստիարակվում:
 
Մենք գիտակցում ենք, որ երկրապահն իր անունը չի գնել, այն վաստակել է կյանքի գնով: Խոստանում ենք, որ կունենանք այն երկիրը, որտեղ հաղթում, պահպանում և փոխանցում են այդ հաղթանակը գալիք սերունդներին:
«Պատանի երկրապահ»
 
Մեծարգո´ Զորավա՛ր.
Եռասերունդ Երկրապահի ճամբարի, ճամբարում իրենց հանգիստն ու ուսումնական գործընթացն իրականացնող բոլոր պատանիների, երիտասարդների անունից շնորհավորում ենք Ձեր ծննդյան 61-ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ, Ձեր ընտանիքին, զավակներին, թոռներին առողջ տարիների երկար կյանք, ուժ, եռանդ: Մենք գնահատում ենք այն հսկայական աշխատանքը՝ ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, որ Դուք եք իրականացնում տարիներ շարունակ: «Երեխաները մեր ապագան են, նրանցից է կախված մեր վաղվա օրը, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք նրանց առողջ ու հայեցի դաստիարակումը»: Դուք Ձեր մեջ կրելով այս դիրքորոշումը՝ ամեն ինչ արել ու անում եք, որպեսզի ունենանք այնպիսի երիտասարդություն, ովքեր կլինեն Ձեր ու Ձեր մարտական ընկերների արժանի հետնորդները, ովքեր կգիտակցեն հայրենիքի, ծնողի արժեքը, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն շարժվել հայրենիքի կանչով, երիտասարդություն, ով գիտի, որ այս երկրի տերը ինքն է լինելու:
 
Շնորհավորական խոսքն առանց շնորհակալության չէր կարող լինել: Եռասերունդ երկրապահի ճամբարում պատանիներն անցնելով ուսումնամարզական վարժանքներ, ծանոթանալով պատերազմի բովով անցած ազատամարտիկ երկրապահների փառավոր ուղուն, կարևորում են անցյալի դասերը սերտելու անհրաժեշտությունը, իմաստավորում են իրենց ներկան ու հպարտությամբ խոստանում են շարժվել դեպի գալիքի նոր հաղթանակները: Սա նույնպես ռազմահայրենասիրական դաստիարակության օրինակ է, որի համար շնորհակալ ու պարտական ենք Ձեզ: Վստահ եղեք, որ Ձեր ջանքերը՝ ունենալու ազգին, հայրենիքին ու ընտանիքին նվիրյալ զավակներ, ապարդյուն չեն անցել. Այսօրվա սերունդը գիտի փառավորել կյանքի գնով հայրենիքի անկախությունը իրենց հանձնած հերոսներին, հիշում է իր անցյալն ու պատկերացնում վաղվա օրը:
 
Այո՛, հայրենիքի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը կրթված և բարձր գիտակցություն ունեցող զինվորներ ունենալն է. այսօր հենց այդպիսիք են կրում պատանի ու երկտասարդ երկրապահ վեհ անունները, այդպիսիք են այսօր սահմանին կանգնած մեր զինվորնը:
 
Եվս անգամ Եռասերունդ երկրապահի ճամբարի անունից, ճամբարի անձնակազմի, այստեղ հանգիստն անցկացնող Հրազդանի, Դավթաշենի, Տաշիրի, Աշոցքի, Քարվաճառի, Վարդենիսի, Արցախի վաշտերի, ՊՆ զորամիավորման ներկայացուցիչների անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները: Դուք Ձեր անցած հերոսական ճանապարհով ուսանելի օրինակ եք երիտասարդ սերնդի համար: Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է ասում, որ ծանոթ է Ձեզ ու Ձեր անցած մարտական ուղուն:
 
ԵՌԱՍԵՐՈՒՆԴ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ
 
Մեծարգո՛ Զորավար.
 
Դուք ճակատագրի բերումով նաև դարձաք ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործի շարունակողը և ի փառս Ձեզ պահպանվում ու սերունդներին է փոխանցվում Սպարապետի հոգևոր ժառանգությունն ու գործը, ընդարձակվում է երկրապահի գործունեության աշխարհագրությունը, ապահովվում է երկրապահական սերնդափոխությունը։
 
ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձը, մաղթում առողջություն եւ հաջողություն:
 
«Զորավար, մենք` երկրապահներս, քաջ գիտակցելով պատերազմի արհավիրքները, ցանկանում ենք, որ հայոց աշխարհում այլեւս չլսվի ականների պայթյունների ձայնը, բայց միաժամանկ Աստված մի արասցե, եթե մեզ նորից պարտադրեն պատերազմ, պատրաստ ենք Ձեր հրամանով կռվել հայրենիքի ամեն մի թիզ հողի համար»,- իրենց շնորհավորանքի մեջ հավաստիացնում են Շենգավիթի երկրապահները:
 
ԵԿՄ Շենգավիթի տ/բ նախագահ՝ Գառնիկ Հովսեփյան
 
Հարգելի՛ Զորավար.
ԵԿՄ Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժանմունքի եռասերունդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
 
Մենք` երկրապահներս, գնահատում ենք Ձեր ապրած կյանքը,քաջ գիտակցելով, որ դուք մշտապես ապրում եք մեր հայրենիքի հոգս ու ցավերով: Ցանկանւմ եմ Ձեզ քաջ առողջություն:
 
Եղեք, երջանիկ, միշտ հզոր ու անպարտելի:
 
ԵԿՄ Քանաքեռ-Զեյթուն տ/բ նախագահ՝ Գրիգոր Սիմոնյան
 
Մեծարգո՛ Զորավար.
 
ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 61-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք:
 
Դուք մեր երկրի անկախության եւ պետականության համար մաքառած ու հաղթանակած Զորավարն եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն:
 
ԵԿՄ Աջափնյակի տ/բ նախագահ՝ Անդրանիկ Ավետիսյան
 
Մեծարգո՛ Զորավար.
 
Շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում ենք քաջ առողջություն, անսպառ եռանդ Ջեր ազգանվեր գործունեության իրագործման համար, որում համոզված եղեք մշտական Ձեր կողքին եղել են եւ կան Արաբկիրի եռասերունդ երկրապահները:
 
Հարգանքներով՝ ԵԿՄ Արաբկիրի տ/բ
 
 Սիրելի՛ Զորավար.
 
ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 61-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք:
 
Դուք մեր երկրի անկախության եւ պետականության համար մաքառած ու հաղթանակած Զորավարն եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն:
 
ԵԿՄ ԷՋՄԻԱԾՆԻ Տ/Բ
 
Հարգելի՛ Զորավար.
 
ԵԿՄ Արմավիրի մարզային խորհուրդը եւ Արմավիրի բոլոր երկրապահները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան տարեդարձը եւ մաղթում Ձեզ քաջ առողջություն, երկարակեցություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն, հայ զինվորին` երկրապահական հպարտություն:
 
ԵԿՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 
 
Սիրելի՛ Զորավար.
 
ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 61-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք:
 
Դուք` մեր երկրի անկախության եւ պետականության համար մաքառած հայորդի եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն, հայ զինվորին` երկրապահական հպարտություն:
Հրազդանի Տ/Բ
 
Հարգելի՛ Զորավար.
 
ԵԿՄ Վայոց-Ձորի մարզային խորհուրդը եւ Վայոց Ձորի բոլոր երկրապահները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան տարեդարձը եւ մաղթում Ձեզ քաջ առողջություն եւ բոլոր ցանկությունների իրագործում: Դուք հայ ժողվրդի լավագույն զավակներից մեկն եք` մեր ներկա ժամանակի հերոսը:
 
ԵԿՄ Վայոց Ձորի մարզային խորհուրդ
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան
Ամենադիտված