«Հրապարակ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը պատրաստվում է կրկին քաղաքապետի հայտ ներկայացնել Թալինում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ. մարտ:
Գրեթե վերականգնվելու են նախկին շրջկոմները: Օրինակ՝ Շիրակի մարզում 10 համայնք է կազմավորվելու, այսօր 79-ն է: Մյուս մարզերի վերաբերյալ դեռ թվեր չկան: Ի դեպ, ԱԺ ընտրություններից դուրս մնացածներից ոմանք անհամբեր սպասում են խոշորացմանը, որից հետո ՏԻՄ նոր ընտրություններ են հայտարարվելու, և հնարավորություն է ստեղծվելու խոշորացած համայնքների ղեկավարի պաշտոն ստանձնել: Օրինակ՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղաքապետի հայտ ներկայացնել Թալինում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը