Անկախության տարիներին նոր եկեղեցիների վրա 2 մլրդ դոլար է ծախսվել, իսկ հին եկեղեցիները կործանվում են Հայաստանով մեկ (տեսանյութ)
ՏեսանյութերՀանրության ուշադրությանն է ներկայացվել «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» վավերագրական ֆիլմի թրեյլերը:
Անկախությունից ի վեր երկու միլիարդ դոլար է ծախսվել նոր սրբավայրերի կառուցման վրա այն դեպքում, երբ հարյուրավոր հնադարյան վանքեր և եկեղեցիներ քանդվում են ողջ Հայաստանով մեկ:
Անտերությունից կործանվող վաղմիջնադարյան և միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարները կարծես ոչ ոք չի նկատում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ո՞րն է այս կուրության պատճառը: Կապվա՞ծ է այս խնդիրը ինքնության կորստի հետ:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» ֆիլմը փորձելու է գտնել այս հարցերի պատասխանները:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն