Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ի՞նչ է առաջարկում Հայաստանն Արևմուտքին

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում ԱՄՆ կողմից հստակ միտում է նկատվում՝ առավել ազդեցիկ դիրքեր զբաղեցնելու Հայաստանի տնտեսությունում: Դրա պատճառների մասին, թերևս, շատ էր գրվել ու խոսվել։ Այդ իրողությունն, ըստ էության, պայմանավորված է ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերով, քանի որ բոլորովին էլ նորություն չէ, որ փողն ու կապիտալն այսօր սեփական աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածելու փայլուն միջոց է: ԱՄՆ-ն էլ, ելնելով իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից ու Անդրկովկասում հետապնդած շահերից, փորձում է այստեղ է՛լ ավելի արմատավորվել:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցկացվող Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում հուլիսի 14-ին անդրադարձ էր կատարվել Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրատնտեսական հարաբերությունների թեմային, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին:

Պետք է նկատել, որ բավական ուշագրավ շեշտադրումներ են նկատվում հատկապես Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքում, ուր նախագահն, ընդգծելով  հայ-ամերիկյան հարաբերությունների գործընկերային բնույթը, կարևորել է հատկապես ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի ակտիվացումը: Իր խոսքում մեջբերելով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հաջողված օրինակներ՝ նախագահը հույս էր հայտնել, թե այն չիրացված ներուժը, որ կա հայ-ամերիկյան հարաբերություններում հատկապես տնտեսական մասով, առաջիկայում կիրացվի ու երկկողմ տնտեսական հարաբերությունները կսկսեն կրել առավել դինամիկ, զարգացող բնույթ:

Նախագահի խոսքի բովանդակային մասը, պետք է նկատել, համընկնում է ավելի վաղ վարչապետ Կարապետյանի կողմից հնչեցրած մտքերի բովանդակության հետ, ուր վարչապետը նույնպես խոսել էր Հայաստանի շահագրգռվածության մասին՝ ներգրավելու հավելյալ ներդրումներ, բացելու Հայաստանի տնտեսությունը ԱՄՆ առաջ:

Հարց է առաջանում, սակայն, որքանո՞վ է այսօր իրատեսական ԱՄՆ-ի կողմից, եթե ոչ միլիարդների, ապա գոնե մի քանի հարյուր միլիոն դոլարի ռեալ ներդրումը մեր երկրում, և կամ իրականում ի՞նչ է պետք անել դրա համար:
Պարզելու համար այս հարցի պատասխանն իրականում պետք է հաշվի առնել մի քանի իրողություն՝ նախ՝ այն, թե ինչ իրական նպատակ է հետապնդում Արրևմուտքն իր ամբողջության մեջ, երբ խոսում է խոշոր ներդրումների մասին, և այն, թե արդյոք այսօր Հայաստանն օբյեկտիվորեն կարո՞ղ է ապահովել այն պահանջները, որոնց բավարարման դեպքում միայն փող կգա:

Բնականաբար, Հայաստանի տնտեսությունում արևմտյան խոշոր կապիտալի ներթափանցումն ինքնաբերաբար հանգեցնելու է ՌԴ ազդեցության որոշակի թուլացմանը. Հայաստանն այդպիսով որոշակի իմաստով  այլընտրանք է ձեռք բերում ու թուլացնում իր կախվածությունը Ռուսաստանից: Եթե կուզեք՝ արևմտյան հնարավոր կապիտալաներդրումները կոչված են լինելու հենց այդ նպատակին: Խնդիրն էլ այն է, սակայն, որ Հայաստանը, պատրաստակամություն հայտնելով ներդրումներ ներգրավելու Արևմուտքից, վերջինիս ավելորդ խոստումներով լիահույս չի անում, չի ասում, որ ներդրումների պարագայում Երևանը կարող է դիտարկել սեփական արտաքին քաղաքականության գոնե որոշ սկզբունքների վերանայում: Իսկ այս պարագայում, բնականաբար, Հայաստանում ներդրումներ անելու իմաստն ուղղակի կորում է: Այլ բան, եթե ասենք Արևմուտքը համակերպվի Հայաստանի առաջարկած պայմաններին (Արևմուտքի հետ հարաբերությունների հնարավորինս խորացում՝ առանց հայ-ռուսական հարաբերություններին դույզն ինչ վնասելու), բայց ողջ խնդիրն էլ հենց այն է, որ միլիարդների նեդրումներ անելու համար Արևմուտքին ավելին է պետք, ինչն էլ նշանակում է, որ եթե Հայաստանը թեկուզ զուտ տեսականորեն վաղվանից վերածվի Շվեյցարիայի, բիզնեսի համար օրենսդրորեն լավագույն պայմաններն ապահովող երկրի, ոչ ոք չի շտապելու այստեղ շոշափելի ներդրումներ իրականացնել ու ասենք ոտքի կանգնեցնել ՀՀ տնտեսությունը. սա միանշանակ է, քանի որ զուտ օբյեկտիվորեն Հայաստանն աշխարհին այսօր առաջարկելու ոչինչ չունի. բնակչությունը գնողունակ չէ, դեմոգրաֆիական աղետի շեմին է, չունի բաց սահմաններ և այլն:

Իսկ այս ամենն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստան-Արևմուտք բիզնես համագործակցությունը, միլիարդների ներդրումներն իրականում բարի ցանկությունների դաշտից են, և Սերժ Սարգսյանի խոսքը պետք է դիտարկել ավելի շատ դիվանագիտության, քան տնտեսագիտության դիտանկյունից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված