Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Հայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներին Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) 

Հայաստանի ոչ մի բուհ տեղ չի գտել աշխարհի առաջատար համալսարանների ցուցակում, իսկ Ադրբեջանից՝ միանգամից 3-ը

Բլոգոսֆերա

Արգիշտի Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ուշադրություն
QS world university rankings-ը հրապարակել է աշխարհի 900 համալսարանների ցանկը։

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկը տեղ չի գտել աշխարհի մոտ 900 առաջատար համալսարանների ցուցակում, որ հրապարակել է կրթական խնդիրների հետազոտություններով զբաղվող բրիտանական Quacquarelli Symonds՝ QS հեղինակավոր կենտրոնը:

Փոխարենը, այս ցուցակում տեղ են գտել միանգամից երեք #ադրբեջանական համալսարաններ: Ճիշտ է, հարևան երկրում գործող այս երեք ուսումնական հաստատություններն էլ QS-ի հրապարակած ցանկի ետնամասում են: #Բաքվում գործող «Կովկաս» համալսարանը ադրբեջանական բուհերի թվում լավագույնն է` զբաղեցնելով համաշխարհային ցանկի 675-րդ հորիզոնականը: Բաքվի պետական համալսարանը 713-րդն է, իսկ ադրբեջանական մեկ այլ ուսումնական հաստատություն` «Խազար» համալսարանը` 737-րդը:

Սրանք բրիտանական կազմակերպության կողմից կազմված ցանկի միակ հարավկովկասյան համալսարաններն են: Վրացական համալսարանները ևս, ինչպես և հայկականները, դուրս են մնացել աշխարհի առաջատար բուհերի ցանկից:

Ուսումնական հաստատությունների վարկանիշային այս աղյուսակը բրիտանացի հետազոտողները կազմում են ամեն տարի՝ հաշվի առնելով մի քանի չափանիշներ` ակադեմիական շրջանակներում տվյալ ուսումնական հաստատության ձեռք բերած հեղինակությունը, դասախոսների և ուսանողների թվաքանակի հարաբերակցությունը, արտասահմանցի ուսանողների և դասախոսների թիվը, ինչպես նաև տվյալ համալսարանի համբավը գործատուների շրջանում:

QS World University Rankings-ը բուհերի վարկանիշավորման տարեկան հետազոտությունների շարք է, որը հրատարակվում է բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds (QS) ընկերության կողմից։ Մասնագիտացած է արտերկրում կրթության և ուսուցման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1990թ., իրականացնում է կրթության վարկանիշավորման նախագծեր, որոնցից է նաև բուհերի վարկանիշավորման հետազոտությունը։

Սկզբնական շրջանում՝ 2004-2009թթ., ընկերությունն իր վարկանիշային հետազոտությունը հրատարակում էր բրիտանական հեղինակավոր Times Higher Education ամսագրի հետ համատեղ՝ որպես Times Higher Education-QS World University Rankings վարկանիշային հետազոտություն, սակայն 2010թ. նրանց համագործակցությունը դադարեց, և նրանք սկսեցին հրատարակել իրենց սեփական վարկանիշային հետազոտությունները։
Ընկերության վարկանիշավորման մեջ ներառվում են միայն այն բուհերը, որոնք առաջարկում են կրթության բոլոր մակարդակները՝ բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորատուրա (ասպիրանտուրա)։

Բուհի վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 6 ցուցչի վրա.

1. ակադեմիական հեղինակություն

2. գործատուների շրջանում հեղինակություն

3. դասախոսական կազմի հարաբերակցությունն ուսանողական կազմին

4. հղումների քանակ

5. օտարերկրյա ուսանողների մասնաբաժին

6. օտարերկրյա դասախոսների քանակ։

QS World University Rankings 2016թ. վարկանիշավորմամբ լավագույն բուհեր են համարվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը։ Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 1-ում։ Հայաստանի ու Վրաստանի բուհերի չընդգրկվելը թերևս պայմանավորված է կազմակերպության՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ։ Նկատենք, որ այլ վարկանիշային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի և Վրաստանի մասով տվյալներ առկա են։

Վերջերս լույս տեսավ կազմակերպության՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման հերթական՝ 2017-2018թթ. զեկույցը, որտեղ լավագույն բուհերի ցուցակը շարունակել է գլխավորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Ստորև ներկայացվում է լավագույն բուհերի տասնյակը.

1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

2. Սթենֆորդի համալսարան

3. Հարվարդի համալսարան

4. Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ

5. Քեմբրիջի համալսարան

6. Օքսֆորդի համալսարան

7. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)

8. Լոնդոնի թագավորական քոլեջ

9. Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց

10. Չիկագոյի համալսարան

Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում կրկին ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 2-ում։ Ռուսաստանյան լավագույն բուհ է ճանաչվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ զբաղեցնելով ցուցակի 108-րդ դիրքը (ցուցակում ընգրկված է ռուսաստանյան 21 բուհ)։

ԱՊՀ երկրների շարքում բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ղազախստանի բուհերի պարագայում, որոնցից ցուցակում ներառվել է 9 բուհ։ Վերջիններիս մեջ լավագույն արդյունքը Ալ-Ֆարաբի ղազախական ազգային համալսարանինն է (275-րդ դիրք)։

Բելառուսական բուհերից լավագույն արդյունքը Բելառուսի պետական համալսարանինն է՝ 421-430-րդ սահմանային հորիզոնական։ Իսկ ուկրաինական բուհերի շարքում լավագույն արդյունքը Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանինն է՝ 421-430 սահմանային հորիզոնական։

Հ.Գ. Պարզապես ամաչում եմ։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ
Ամենադիտված