Մենք կշարունակենք անկում ապրել, քանի դեռ հայի առևտրական տեսակը հաղթում է ազնվական տեսակին
Բլոգոսֆերա
Լևոն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչու՞ Կարթագենը պարտվեց Հռոմին։ Ինչու՞ կործանվեց փյունիկյան քաղաքակրթության նշանավոր կենտրոնը։ Կարող ենք մի շարք պատճառներ բերել, բայց հիմնական պատճառն այն էր, որ, կարևորագույն պահին, Կարթագենի առևտրա-օլիգարխիկ վերնախավը չաջակցեց Հաննիբալին և Հռոմ չուղարկեց այդքան անհրաժեշտ ռազմական և ֆինանսական օգնությունը, ինչի արդյունքում Հաննիբալը ստիպված վերադարձավ Կարթագեն, որտեղ վերջնականապես պարտվեց, իսկ ավելի ուշ, ինչպես գիտենք, հռոմեացիները Կարթագենը նվաճեցին և հողին հավասարեցրին․․․ Կարթագենը պարտվեց, որովհետև առևտրական տեսակը հաղթեց ազնվական տեսակին։
Եվ նույն խնդիրն էլ Հայաստանում է։ Մենք կշարունակենք անկում ապրել, քանի դեռ հայի առևտրական տեսակը հաղթում է ազնվական տեսակին, քանի դեռ առևտրական մտածելակերպը գերիշխում է մեր ուղեղներում և մեր գործերում։ Չմոռանանք, որ թուրքը միշտ էլ սիրել է գործ բռնել հայի առևտրական տեսակի հետ և սարսափել՝ Հայի ազնվական տեսակից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն