Մասոնների դեմ միևնույն է խաղ չկա
Բլոգոսֆերա
Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մինչև վերջերս մտածում էի, որ համաշխարհային մակարդակի fake սենսացիաները մենակ կասկածելի անուններով ռուսալեզու կայքերն են տարածում (ասենք՝ диван.ру, кавказ-форевер.ру, шарик.ру, русарм.инфо, путин_мы_с_тобой.ру և այլն): Բայց պարզվում է, որ «իմպռտնի»-ներն էլ ապատեղեկատվություն տարածելուց վատ չեն:
Օրինակ՝ Նիկոլա Տեսլայի «սենսացիոն» ինտերվյուն, որը իբր տրվել է 1899 թվականին: Սա իրականում կեղծ տեղեկատվություն է, որը գալիս է հենց «իմպռտնի» կայքերից: Դրա համար՝ բարի խորհուրդ. եթե ուզում եք մի բանի ճիշտ կամ սխալ լինելը ստուգեք, անպայման Google արեք տվյալ ինֆորմացիան՝ կողքը գրելով "hoax" կամ "fake":
Օրինակ՝ "Tesla 1899 interview fake". Ու Գուգլը կբերի բոլոր այն սայտերը, որտեղ հիմնավորված է, որ տվյալ ինֆորմացիան ֆեյկ է: Դուք կկարդաք «ֆեյկության» հիմնավորումները ու դրանից հետո ինքներդ կորոշեք ում հավատալ՝ ինֆորմացիայի՞ն, թե՞ դրա կեղծ լինելուն:
Բայց մի բան կա. եթե մասոններին վնաս է կամ ձեռք չի տալիս որևէ ինֆոյի տարածումը, ապա իրենք կանեն ամեն ինչ, որ տվյալ ինֆոն «փչացնեն», այսինքն՝ «ֆեյկ» դարձնեն Ձեր աչքում: Մասոնների դեմ մեկա խաղ չկա:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը