Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին 

Հայաստանը՝ դեմոկրատիայի և միապետության արանքում․․․

Վերլուծական

Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական, իրավական պետություն է։  Այս չափանիշներից յուրաքանչյուրի հետ մեծ վերապահումներով կարելի համաձայնել, հատկապես՝ ժողովրդավարության առումով, ինչին հիմա խորապես կանդրադառնանք։ Ժողովրդավարությունն իր հերթին՝ ունի այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ ազատ, արդար ու հավասար ընտրությունների կազմակերպումը, անկախ մամուլի գործունեությունը, ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի մրցակցությունն ու միմյանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կիրառումը։ Այս չափորոշիչներից մեկի բացակայության պայմաններում տվյալ պետությունն ամենաքիչը ժողովրդավարական չէ։

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացումը մշտապես ուղեկցվել է սկանդալներով, քրեական բնույթի հանցագործություններով, դատավարություններով և աղմկահարույց միջադեպերով, մասսայական ընտրակաշառքի դեպքերով, որը, ի դեպ, վերջին խորհրդարանական ընտրություններում անգամ արտասահմանյան դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի աչքից չվրիպեց։ Այսինքն՝ ՀՀ-ում, որպես ժողովրդավարական երկրում, ընտրությունների անցկացումը, մեղմ ասած՝ չի գտնվում բավարար որակի վրա։ Մամուլի նկատմամբ օրենքով սահմանված կարգով քաղաքական խորամանկ  վերահսկողությունները թե՛ իշխանությունների, թե՛ որոշ ընդդիմադիրների կողմից՝ խաղաթուղթ են դարձել։ Նման իրավիճակ աշխարհի գրեթե բոլոր երկրներում առկա է, սակայն նման ծայրահեղ դրսևորումներ, գոնե դեմոկրատական երկրներում, չկան։ Իսկ ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն փոխվերահսկողական մեխանիզմների կիրառմանը, ապա, եթե իշխանության կողմից վերահկսողությունը քիչ թե շատ՝ մեր երկրում իրականացվում է, ապա ընդդիմության կողմից՝ ավելորդ է որևէ վերահսկողական գործընթացի մասին խոսել։

Հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք համարել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։

Վերջերս քաղաքական ամենամեծ խորհրդաժողովը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը, արձանագրեց Հաայաստանում երբևէ գոյություն ունեցած քիչ թե շատ ժողովրդավարական ցուցանիշների անկման մասին։ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված այս մասշտաբային նախագիծը հակառակ էֆեկտ ունեցավ մեր իշխանությունների համար, քանի որ Հայստանում իրականացվող հակադեմոկրատական քաղաքականությունը քննադատվեց անգամ դեսպանների ու սփյուռքում գործող մի շարք ակնառու քաղաքական դերակատարների կողմից։ Պետք չէ միֆեր ստեղծել, այնուհետև փորձել արդարացնել հակառակ պատկերը։ Հարկավոր է անկեղծ լինել սեփական երկրի քաղաքացիների և դրսում ապրող հայրենակիցների հանդեպ, որպեսզի նման խայտառակ իրավիճակում չհայտնվենք։ Շատ ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ Հայաստանում իշխանության հանդեպ հակակշիռ, որպես այդպիսին՝ գոյություն չունի։ Ընդդիմադիր ուժերը նման կարևոր իրադարձությանը դիտորդի կարգավիճակում էին, ու սա չէր կարող վրիպել Սփյուռքի աչքից։ Եվ այս քաղաքական համակարգն ավելի շատ միապետություն է հիշեցնում։ Լավ է ունենալ կայացած միապետություն, որն ավելի տրամաբանական է, որ կկայանա նման քաղաքական մշակույթ դավանող երկրում, քան ժողովրդավարություն, որը ոչ մի կապ չունի իրական ժողովրդավարության հետ։

Անկախ պետական կարգից, կործանման է ենթակա այն պետությունը, որն իր հռչակած կառավարման ձևից հեռու է: Կարող ենք նաև հակառակն ասել. անկախ պետական կարգից ամուր է այն պետության հիմքը, որի կառավարման համակարգը համապատասխանում է պետական կարգին։ Իսկ եթե մենք ցանկանում ենք քայլ կատարել դեպի դեմոկրատիա, ապա կադրային փոփոխություններն անհետաձգելի են, հատկապես՝ ընդդիմադիր բևեռում։

Վաչիկ Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօր
Ամենադիտված