Իոսիֆ Կոբզոնի և Արտակ Թովմասյանի կատարումը երկրի նախագահը լսեց հոտնկայս (տեսանյութ)
Տեսանյութեր
Կայացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հայաստանյան համերգը, որը կրում էր «Միասին» խորագիրը: Համերգը բարեգործական էր, և ստացված ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Համերգի ընթացքում արտիստը կատարեց հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները: Լեգենդի հետ բեմ բարձրացավ նաև «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը: Վերջինս Իոսիֆ Կոբզոնի հետ կատարեց Անատոլի Դնեպրովի «Արմենիա» երգը: Հանդիսատեսն այս կատարումը լսեց հոտնկայս: Նշենք, որ կատարման ժամանակ ոտքի կանգնեցին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը:
Տեսանյութը՝ armeniasputnik.am-ի


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը