Փաստեր, թվեր, որոնք հերքում են որոշ ինքնուս քրեաբանների «վերլուծությունները». Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստեր, թվեր, որոնք հերքում են որոշ ինքնուս քրեաբանների «վերլուծությունները»։
Անցած տարվա համեմատությամբ 21-ով պակասել են սպանությունները։ Անցած տարվա առաջին ութ ամիսներին սպանվել է 63 քաղաքացի, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 43։
2017 թվականին հանրապետությունում գրանցված 12484 հանցագործություններից ընդամենը 37-ն են կատարվել հրազենի գործադրմամբ, որը կազմում է 0,2 տոկոսը։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 49 հանցագործություն այսինքն 12-ով ՊԱԿԱՍ»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը