10 միլիոն տոննա ցորեն կարող է չհասնել համաշխարհային շուկա Արմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից» Սոցցանցերին դատի տալու իրավունք՝ Ավստրալիայի նոր օրինագծով Կոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը Չինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունի Քրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին Ֆրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամը Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար Բրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութը Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. Ղազարյան 

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը

Գիտություն և Մշակույթ

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով գտնվում է Երևանում: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 25-ին ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել են հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ  բազմաթիվ հարցեր. ժամանակն է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորանա նաև գիտության ուղղությամբ: Այս իմաստով մեր քաղաքականությունն է` Հայաստանում ձևավորել ինժեներատեխնիկական և բնական գիտությունների հզոր կլաստերներ, որի հարցում ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցության կարիքն ունենք: Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, ինչպես նաև իրականացնել միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր: Կարևորվել է նաև երկու երկրների մանկավարժական համակազմերի միջև համագործակցությունը»,-նշել է Լևոն Մկչտչյանը` ընդգծելով, որ հայկական կողմին հետաքրքիր է փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների կառավարման մեթոդոլոգիայի ռուսական փորձը: «Ռուսաստանի Դաշնությունում ևս շատ մեծ թիվ են կազմում 100-ից պակաս աշակերտական թվաքանակ ունեցող դպրոցները, որոնց կառավարման մեթոդիկան կփորձենք օգտագործել: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա նշեմ, որ Հայաստանում գործում են Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և մի շարք այլ ՌԴ բուհերի մասնաճյուղեր, հետևաբար պետք է կարողանանք առավել նպատակային ծրագրեր ներդնել ինչպես այս, այնպես էլ ՌԴ բուհեր գործուղվող հայ ուսանողների հարցում, որպեսզի վերջիններս վերադառնան և իրենց գիտելիքները ներդնեն մեր երկրում` համապատասխան գիտական ուղղություններով: Կարևոր է նաև ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունների կողմից աշխատատեղերի տրամադրման հարցը, որպեսզի հատկապես ՌԴ տեխնիկական բուհերում սովորած մեր երիտասարդները հայրենիք վերադառնալիս ապահովվեն աշխատանքով»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկվել են երկու երկրների մանկավարժների փոխանակման, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման և մի շարք այլ հարցեր: Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող: «Այս փաստն իրենց հանդիպման ընթացքում ընդգծել են նաև մեր երկու երկրների նախագահները: Պետք է անել հնարավորը, որ այս թիվը գնալով աճի»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է  ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ  մասնագետների պատրաստման մեծ փորձ: «Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնենք ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում: Առհասարակ, հայ երիտասարդները մեծ հաջողություններ են արձանագրում վերոնշյալ ոլորտներում, օրինակ, վերջերս հայ պատանիների մաթեմատիկայի թիմն աշխարհում գրավել է 6-րդ տեղը, «Շախմատ» առարկայի ուսուցումը ևս ՀՀ դպրոցներում տալիս է  մեծ արդյունք»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արևելագիտության և հնագիտության ոլորտների կարևորությունը և վերոնշյալ ուղղություններով ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում երկու երկրների երիտասարդների ուսանելու հնարավորությունը: Ճեպազրույցի ավարտին երկու երկրների կրթության պատասխանատուները հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10 միլիոն տոննա ցորեն կարող է չհասնել համաշխարհային շուկաՌուսաստանը Ֆինլանդիայի սահմանին ընդլայնում է խոշորագույն կայազորը․ նախատեսվում է տեղակայել մինչև 11 հազար զինծառայողԱրմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից»Սոցցանցերին դատի տալու իրավունք՝ Ավստրալիայի նոր օրինագծովԼոս Անջելեսում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով ութ մարդ հոսպիտալացվել էԿոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն էԿալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրըՉինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունիՔրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարինՖրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամըՔաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարարԿալլասը Դոնբասի հարցում կոշտ դիրքորոշում է հայտնել․ Եվրոպան չի ճանաչի օկուպացված տարածքների բռնակցումըՎենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցըԲրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութըԻրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. ՂազարյանԲրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծումԽաղաղության խորհուրդը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Գազայի հակամարտության կարգավորման գործում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարովԲոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համարԲռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե ՍարգսյանՋեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանումԹայվանի բորսայի ինդեքսն աճել է 8,99 տոկոսով՝ Հուանգի վերադարձից հետոՓհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՀԴԲ-ի փոխտնօրենը պատրաստվում է դեկտեմբերին անցնել թոշակիՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետՌուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ռուսական ինքնաթիռների մոտեցումից հետո Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՀԾԿՀ-ում Spacex-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են արբանյակային կապի զարգացմանն առնչվող հարցերԿատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ստվերային բանկային ցանցի դեմՄելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԷրդողանը քրդական հարցում լայն քաղաքական համաձայնություն է փնտրումBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի Լեհաստանի բանակը բացատրել է՝ ինչու չի խոցել ռուսական անօդաչունՄելանյա Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքի մասինԱմուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել ՍիրիաԿատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցություններըԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենաԶապորոժիեում 2 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվելԿատարի վարչապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին
Ամենադիտված