Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ուշագրավ ուղերձ Ստեփանակերտից

Վերլուծական

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ի հրամանագրով սահմանել է կառավարության նոր կառուցվածքը և կազմը: Ուշադրության է արժանի հատկապես արտգործնախարարի փոփոխությունը: Այսպես՝ այս պաշտոնը Կարեն Միրզոյանի փոխարեն ստանձնել է Մասիս Մայիլյանը: Հիշեցնենք՝ Մասիս Մայիլյանը 2007 թվականին Արցախի նախագահի թեկնածու էր և գործող նախագահ Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը: Այնուհետև Մասիս Մայիլյանը գլխավորեց Արցախում ստեղծված Արտաքին քաղաքականության հարցերի խորհուրդը, որը ծավալում էր խորհրդատվական գործունեություն: Այժմ Բակո Սահակյանը Մայիլյանին վստահել է արտգործնախարարի պաշտոնը, ինչը յուրահատուկ ուշադրության է արժանի վերջին շրջանում Արցախի շուրջ ծավալվող միջազգային գործընթացների և Արցախի սուբյեկտայնության միջազգային ամրապնդման գործում բարենպաստ իրավիճակի ձևավորման ֆոնին: Մյուս կարևոր ուղերձը, որը Բակո Սահակյանը ներդրեց կառավարության նոր կառուցվածքի մեջ, դա վերաբնակեցման հարցերի նախարարության ստեղծումն է: Այսինքն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանմանն ավելանում է վերաբնակեցման նախարարությունը: Իհարկե, այս փոփոխությունները, եթե անգամ կրեն զուտ դեկլարատիվ բնույթ, գովելի քայլ են Արցախի ղեկավարության կողմից: Հողեր և տարածքներ հանձնելու խոսակցությունների ֆոնին՝ նման նախարարության հիմնումն ինքնին մեսիջ է՝ ուղղված այդ թեման շահարկողներին:

Վերջին մի քանի օրերին արցախյան հիմնահարցի շրջանակում հայկական երկու կողմերի քայլերի և արտաքին լսարանին ուղղված ուղերձների տողատակում կարմիր թելի պես անցնում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության մակարդակը բարձրացնելու գիծը: Սակայն որքան էլ նկատելի է Արցախի սուբյեկտայնությունն օրակարգային դարձնելու ցանկությունը, դրան առնչվող քայլերն ու ուղերձները շարունակում են մնալ բացառապես Մադրիդյան սկզբունքների սահմաններում՝ հետապնդելով ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչմանը հասնելու նպատակ: Առանց ԼՂՀ-ն ճանաչելու, նրա ժողովրդավարական գործընթացին նպաստելու՝ միջազգային հանրությանն ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությունները ՄԱԿ-ի ամբիոնից՝ ոչ այլ ինչ են, քան կազանյան փաստաթղթով նախատեսված՝ տեսականորեն ԼՂ-ում երբևէ հանրաքվե անցկացնելու պայմանին Ադրբեջանի համաձայնելու դիմաց տարածքային զիջումների պատրաստակամության դրսևորում: Հենց այս համատեքստում են կարևորվում Արցախի կողմից իր իսկ սուբյեկտայնության ամրապնդմանն ուղված քայլերը: Այդ քայլերից մի քանիսին այսօր ականատես եղանք, պետք է սպասել և հուսալ, որ դրանք կստանան նաև գործնական հենք: Այսինքն՝ Արցախի ԱԳ-ում տեղի կունենա ոչ թե ազգանվան փոփոխություն, այլ նաև արտաքին քաղաքական կուրսի, որը կդառնա շատ ավելի նախաձեռնողական և ագրեսիվ: Հայաստանն էլ իր հերթին պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը թե՛ միջնորդների, թե՛ հակամարտող մյուս կողմի, և թե՛ միջազգային հանրության համար՝ կֆիքսի. Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված