Կոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը Չինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունի Քրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին Ֆրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամը Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար Բրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութը Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. Ղազարյան Բրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում 

Հայաստանը համակրանքով է լցված քուրդ ժողովրդի պայքարի հանդեպ, սակայն ունի սեփական շահերը. Վարդան Ոսկանյան

Արտաքին Քաղաքական

Հայաստանի դիրքորոշումը քրդական անկախության վերաբերյալ նախեւառաջ պետք է լինի կշռադատված եւ զգացական դաշտից դուրս: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի  քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեին` նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Աշխարհում ընթացող ոչ բոլոր ազգային-ազատագրական պայքարներին է, որ հայ ժողովուրդը պետք է մասնակցի կամ Հայաստանը  պետք է աջակցություն ցուցաբերի:  Մենք համակրանքով ենք լցված քուրդ ժողովրդի պայքարի հանդեպ, սակայն ունենք  սեփական շահերը, որոնք վտանգվում են այն հատվածում, եթե մենք ունենք  հնարավոր հեռանկարներ՝ կապված Իրանում քրդական գործոնի ակտիվացման հետ:  Մեզ համար Իրանի հետ հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն, նույնն էլ՝ Իրանի համար»,-ընդգծեց նա:

Իրանագետի դիտարկմամբ՝ չնայած չկան վերջնական տվյալներ, բայց ակնհայտ է, որ համենայնդեպս Քրդստանի ինքնավարության տարածքում բնակչությունը մասնակցել է  հանրաքվեին եւ կողմ է արտահայտվել Քրդստանի անկախությանը:

«Կան որոշակի խնդիրներ, այսպես ասած, վիճելի տարածքներում: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք Քրդստանի ինքնավարությունը վիճարկում են Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ՝ Քիրքուկը, Մոսուլը, Սինջարը: Մենք, ցավոք, չունենք հստակ տվյալներ Սինջարից՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ ապրում են մեծամասամբ եզդիներ»,-ասաց Վարդան Ոսկանյանը՝ հիշեցնելով, որ հանրաքվեի անցկացումը դեռ չի նշանակում անկախության հռչակում, ինչի համար կարող են պահանջվել տարիներ:    

Անդրադառնալով տարածաշրջանային պետությունների արձագանքներին՝ իրանագետը նշեց, որ կանխատեսելի էին թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի դիրքորոշումները:

«Բնականաբար, նրանք  դեմ պետք է արտահայտվեին  նման հանրաքվեի անցկացմանը եւ ընդհանրապես Քրդստանի անկախության հռչակմանը: Առհասարակ, Իրանը բավականին դիվանագիտական դիրքորոշում է արտահայտում՝ ասելով, որ ոչ թե դեմ է անկախությանը, այլ կողմ է Իրաքի միասնականությանը:

Թուրքիան ավելի զգացական դաշտում արտահայտվեց: Էրդողանը սպառնալիքներ հնչեցրեց թե ՄԱԿ-ից, թե Անկարայից: Տարօրինակ է արաբական պետությունների լռությունը, չնայած խոշորներից Սաուդյան Արաբիան գոնե պաշտոնական մակարդակում դեմ արտահայտվեց: Սակայն երբեմն հռետորաբանությունը չի համապատասխանում իրական գործողություններին, քանի որ ըստ իս՝ Սաուդյան Արաբիան լրջորեն չի կարող դեմ լինել Իրաքում Քրդստանի պետության ձեւավորմանն այն հեռանկարով, որ դա կլինի իր արբանյակը, այսինքն՝ կլինի իր ազդեցության տակ»,-նշեց Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ կողմ արտահայտված միակ պետությունը՝ Իսրայելը, հետապնդում է սեփական շահերը՝  նպատակադրվելով Իրանի սահմանների երկայնքով ստեղծել երկրորդ հակաիրանական արբանյակ երկիրը, որը եւ  Ադրբեջանի հետ զուգահեռ կդառնա հետագայում նախատեսվող իսրայելակենտրոն դաշինքի դերակատարներից մեկը:

Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն Իրաքյան Քրդստանի կազմում ներառված Էրբիլի, Սուլեյմանիայի, Դահուկի նահանգները, այլեւ Քիրքուկ, Նայնավայ եւ Դիյալայ վիճելի տարածքները: Քվեարկության ընթացքին հետեւում էր 400-ից ավելի միջազգային դիտորդ: Ընդհանուր առմամբ, անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել էր 5,2 մլն մարդ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոս Անջելեսում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով ութ մարդ հոսպիտալացվել էԿոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն էԿալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրըՉինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունիՔրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարինՖրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամըՔաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարարԿալլասը Դոնբասի հարցում կոշտ դիրքորոշում է հայտնել․ Եվրոպան չի ճանաչի օկուպացված տարածքների բռնակցումըՎենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցըԲրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութըԻրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. ՂազարյանԲրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծումԽաղաղության խորհուրդը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Գազայի հակամարտության կարգավորման գործում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարովԲոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համարԲռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե ՍարգսյանՋեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանումԹայվանի բորսայի ինդեքսն աճել է 8,99 տոկոսով՝ Հուանգի վերադարձից հետոՓհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՀԴԲ-ի փոխտնօրենը պատրաստվում է դեկտեմբերին անցնել թոշակիՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետՌուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ռուսական ինքնաթիռների մոտեցումից հետո Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՀԾԿՀ-ում Spacex-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են արբանյակային կապի զարգացմանն առնչվող հարցերԿատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ստվերային բանկային ցանցի դեմՄելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԷրդողանը քրդական հարցում լայն քաղաքական համաձայնություն է փնտրումBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի Լեհաստանի բանակը բացատրել է՝ ինչու չի խոցել ռուսական անօդաչունՄելանյա Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքի մասինԱմուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել ՍիրիաԿատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցություններըԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենաԶապորոժիեում 2 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվելԿատարի վարչապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԱՄՆ-ը հետաքննում է Իրանի հնարավոր առնչությունը նավերի դեմ տասնյակ կիբեռհարձակումներին Կիևի համար նախատեսված մոտ 60 հրթիռ դեռ սպասում է Պենտագոնի թույլտվությանըԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում. ԱբրահամյանԲրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել
Ամենադիտված