Կոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը Չինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունի Քրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին Ֆրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամը Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար Բրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութը Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. Ղազարյան Բրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում 

Խաղը սկսված է. նոր սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորություն Հայաստանի համար

Վերլուծական
Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն չէր կարող ուշադրության չարժանանալ Հայաստանում: Հիմա, երբ խախտվել է տարածաշրջանում 100 տարուց ավել պահպանվող ստատուս-քվոն, Հայաստանը պետք է ռացիոնալ կերպով արձագանքի ստեղծված նոր իրադրությանը: Ակնհայտ է, որ միջազգային հանրության ոչ միանշանակ արձագանքի պարագայում Հայաստանը պարտավոր է վարել զգույշ և բալանսավորված քաղաքականություն: Հետևանքը կլինի այն, որ Քուրդիստանի անկախանալուց հետո հարևան երկրներում կստեղծվի անապահով վիճակ: Դա վերաբերում է հատկապես Թուրքիային, որտեղ ապրում է 20 միլիոն քուրդ: Բացի այդ, Իրաքից Քուրդիստանի միակողմանի առանձնանալը կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ հենց այս շրջանի համար, քանի որ այն շրջափակված է մնալու Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի միջև: Եվ եթե այս երկրները պաշտոնապես չճանաչեն Քուրդիստանի անկախությունը, այս վիճակը կարող է բազմաթիվ տնտեսական խնդիրների առջև կանգնեցնել Քուրդիստանին:
 
Այսօր արդեն Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը: Այս ամենից զատ՝ անջատողական տրամադրություններ կարող են ի հայտ գալ նաև տարածաշրջանի այլ փոքրմասնությունների մոտ: Օրինակ՝ քրիստոնյա ասորիները մինչ օրս չունեն որևէ ինքնիշխան միավորում, չնայած բազմիցս հայտարարել են նման ֆորմատով ապրելու իրենց իրավունքի և ցանկության մասին: Մինչ այժմ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն բացահայտ պաշտպանել է միայն Իսրայելը: Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ ռուսական փորձագիտական մի շարք շրջանակներ արդեն իսկ իրենց երևակայության մեջ նկարել են Իրաքյան Քուրդիստան-Իսրայել-Հայաստան առանցքը: Սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ Իսրայելի նպատակը նոր առանցքների ստեղծումը չէ: Թել Ավիվը պաշտպանում է Բարզանիին, քանի որ խաղադրույքը դրել է հենց քրդերի վրա՝ ի հակակշիռ արաբների, ելնելով «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է»  ասույթից: Անգամ եթե մենք փորձենք համագործակցել անկախություն ձեռք բերած քրդերի հետ, չպետք է մոռանալ, որ մենք տարբեր աշխարհաքաղաքական բլոկներում ենք լինելու: Մենք՝ եվրասիականում, քրդերը՝ արևմտյանում:
 
Այս պարագայում՝ հասկանալի է, որ հայկական կողմը պետք է որդեգրի այնպիսի դիրքորոշում, որը չի ազդի մյուս երկրներ հետ հարաբերությունների վրա: Որքան էլ որ Հայաստանը տնտեսական կապեր ունի Իրաքյան Քուրդիստանի հետ, որքան էլ այս տարվա գարնանը հայտարարել է մայրաքաղաք Էրբիլում հյուպատոսարանի բացման մասին՝ դեռ չի նշանակում, որ Հայաստանը պետք է մտածի Իրաքյան Քուրդիստանի անկախության ճանաչման մասին: Համաձայնեք՝ պաշտոնական Երևանը չի կարող իրեն թույլ տալ նման ճոխություն՝ թիկունքում ունենալով միջազգային հանրության և իր իսկ կողմից դեռևս չճանաչված Արցախը: Հայաստանի նախաձեռնողականությունն այս հարցում սահամանափակված է նաև Ռուսաստանի գործոնով: Ռուսաստանը չի պատրաստվում պաշտպանել կողմերից մեկին. ո՛չ Իրաքի կենտրոնական իշխանություններին, ո՛չ էլ Բարզանիին, քանի որ երկու կողմերի հետ էլ ունի կնքված պայմանագրեր՝ նավթագազային ոլորտում: Հայաստանն այս պահին չպետք է հստակ դիրքորոշում արտահայտի նաև հետևյալ պատճառով: Չի բացառվում, որ այս անկախության խաղը, որը սկսել է Բարզանին, ընդամենն իրեն քրդերի իրավունքների համար պայքարողի ամպլուայի ձևավորումն է, ինչը նրան թույլ կտա ստանալ բնակչության մեծամասնության աջակցությունը այս տարվա նոյեմբերին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձե․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ինքնիշխան որոշումն էԿալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրըՉինաստանի տիեզերակայանն առաջին անգամ օտարերկրյա տիեզերագնաց կընդունիՔրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարինՖրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամըՔաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարարԿալլասը Դոնբասի հարցում կոշտ դիրքորոշում է հայտնել․ Եվրոպան չի ճանաչի օկուպացված տարածքների բռնակցումըՎենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցըԲրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութըԻրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. ՂազարյանԲրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծումԽաղաղության խորհուրդը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Գազայի հակամարտության կարգավորման գործում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարովԲոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համարԲռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե ՍարգսյանՋեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանումԹայվանի բորսայի ինդեքսն աճել է 8,99 տոկոսով՝ Հուանգի վերադարձից հետոՓհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՀԴԲ-ի փոխտնօրենը պատրաստվում է դեկտեմբերին անցնել թոշակիՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետՌուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ռուսական ինքնաթիռների մոտեցումից հետո Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՀԾԿՀ-ում Spacex-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են արբանյակային կապի զարգացմանն առնչվող հարցերԿատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ստվերային բանկային ցանցի դեմՄելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԷրդողանը քրդական հարցում լայն քաղաքական համաձայնություն է փնտրումBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի Լեհաստանի բանակը բացատրել է՝ ինչու չի խոցել ռուսական անօդաչունՄելանյա Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքի մասինԱմուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել ՍիրիաԿատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցություններըԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենաԶապորոժիեում 2 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվելԿատարի վարչապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԱՄՆ-ը հետաքննում է Իրանի հնարավոր առնչությունը նավերի դեմ տասնյակ կիբեռհարձակումներին Կիևի համար նախատեսված մոտ 60 հրթիռ դեռ սպասում է Պենտագոնի թույլտվությանըԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում. ԱբրահամյանԲրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվելՄհեր Գրիգորյանը Մոսկվայում կհանդիպի Ալեքսեյ Օվերչուկի հետ
Ամենադիտված