ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Քանդում են հին շենքերը. հերթն Առաջին Հանրապետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի տանն է հասել (լուսանկարներ)

Հասարակություն

Տարիներ շարունակ բոլորիս հետաքրքրել է, թե ինչ ճակատագիր է սպասվում Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի՝ Արամի 9 հասցեում գտնվող տանը: Թերևս մինչ օրս հարցն առկախված է մնացել:

ԼՈւՐԵՐ.com-ը հուշարձանի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում խնդրեց ՀՀ մշակույթի նախարարությունից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում Գլխավոր պողոտայի տարածքում գոյություն ունեցող հուշարձանների պահպանմանը և «Հին Երևան» ծրագրի մեկնարկին վերաբերող հարցերը բազմիցս քննարկել է քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ. «Նախարարության մասնագետների և «Հին Երևան» թաղամասի նախագծի հեղինակ Լ. Վարդանյանի հետ համատեղ, աշխատանքային կարգով, քննարկվել է մշակված էսքիզային նախագիծը: Արամի փողոցի N 9 հասցեում գտնվող հուշարձանը պետական ցուցակում ընդգրկված է որպես Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն և համաձայն նախագծի՝ վերականգնվելու է»,- պատասխանեցին նախարարությունից:

Մշակույթի նախարարութունն ի՞նչ պլաններ ունի շենքի վերականգնման հետ կապված՝ հարցին ի պատասխան, նախարարությունից ասացին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենդրության պահանջների կատարման նկատմամբ, իսկ հետագայում, սահմանված կարգով, համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալու հուշարձանի ամրակայման և վերականգնման նախագծի վերաբերյալ, ապա վերահսկելու է աշխատանքները:

Նշեցին նաև, որ բազմիցս անդրադարձել և իրենց դրական կարծիքն են հայտնել Արամի փողոցի  N 9 հասցեում Արամ Մանուկյանի տուն-թանգարանի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել են Արամի փողոցին հարող տարածքում կամ նշված շենքի բակում տեղադրել Արամ Մանուկյանի արձանը:

Նշենք, որ հարցի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը  դիմել է նաև քաղաքապետարան: Շենքին ի՞նչ ճակատագիր է սպասվում հարցին քաղաքապետարանից պատասխանեցին, որ Արամի փողոցի համար 9 շենքն, իր զբաղեցրած հողատարածքով, ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ. «Տարածքը ձեռք բերող ընկերության կողմից Արամի հ. 9 շենքը, որը հանդիսացել է բնակելի շենք և ունեցել է մեկ տասնյակից ավելի բնակարաններ, օրենքով սահմանված կարգով իրացվել է: Շենքը և վերը նշված տարածքում առկա հուշարձան-շենքները պահպանվելու և վերակառուցվելու են իրենց իսկ տեղերում»,- պատասխանեցին քաղաքապետարանից ՝ նշելով, որ կառավարության որոշումներում և դրանցից բխող պայմանագրերում, քննարկվող շենքը, որպես Արամ Մանուկյանի տուն-թանգարան վերականգնելու որևէ դրույթ ամրագրված չէ:

Իսկ թե որքանո՞վ է քաղաքապետարանի այս տեսակետն ընդունելի Մշակույթի նախարարության  համար, պարզել չկարողացանք, որովհետեւ մեր այդ հարցը  Մշակույթի նախարարությունն անպատասխան էր թողել:

Հ.Գ. Թե որն է  այս հարցն անտեսելու պատճառը, թերևս գուշակելն այնքան էլ դժվար չէ: Ըստ երևույթին՝ չեն ուզում միջգերատեսչական լարվածություն մտցնել: Սակայն ստացվում է այնպես, որ քաղաքապետարանն ինչ ուզում, այն էլ անում է՝ հին շենքերը քանդելով, խաթարում է Երևան քաղաքի հին տեսքը: Մինչդեռ մեր հարևան Վրաստանում, օրինակ, պահպանվում է ամեն ինչ՝ սկսած փոքրիկ պատշգամբներից՝ ավարտած քաղաքին կոլորիտ հաղորդող տարբեր շինություններով, որքան էլ որ դրանք հին լինեն:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված