Ու՞ր են գնում Շիրակի պետհամալսարանի գումարները
Բլոգոսֆերա
Գագիկ Համբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր «Գյումրու օր»-ը։ Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը։ Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր՝ «32 միլիոն դրամ» (լուսանկար)։
Ակամայից հիշեցի Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները, որոնք ծախսվում են այդ ամենի վրա։ Օրինակ՝ ԲՈՒՀ-ի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, իսկ դահլիճի վերանորոգման համար՝ 100 միլիոնից ավել դրամ (լուսանկար)։
Հետաքրքիր է ստացվում... Երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ, իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ։
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ...
Լուսանկարներում ներկայացված են՝
Շիրակի պետհամալսարանի 25 միլիոնանոց բուֆետը։
Շիրակի պետհամալսարանի 118 միլիոնանոց դահլիճը։
32 միլիոնանոց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի շենքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն