Մոուրինյուն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» բերել «Շալկե»-ի ֆուտբոլիստին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրություն է ցուցաբերում «Շալկե»-ի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, պորտուգալացի մասնագետը ֆուտբոլիստին դիտարկում է, որպես 36-ամյա Մայքլ Կարիկին փոխարինող:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են հաջորդ մրցաշրջանի ավարտին:
Ավելի վաղ՝ տեղեկություններ էին տարածվել, որ Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնա»-ն:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին