ԱԺ-ն ընդունեց խաղատների արգելքի հստակեցումները
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց խաղատների կառուցման սահմանափակումների վերաբերյալ հստակեցումները, որին միաձայն կողմ քվեարկեց 86 պատգամավոր:
Նշենք, որ գործող օրենքով՝ խաղատուն կարելի է կառուցել միայն հատուկ առանձնացված քաղաքներում (Մեղրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում): Դրանց սահմաններից դուրս կարելի է կառուցել միայն այն դեպքում, եթե նախագծում ներդրումը 40 մլրդ դրամը գերազանցում է: Օրինագծով այս սահմանափակումները հստակ սահմանվում են: Առաջին՝ մեկ լիցենզիայով կարելի է խաղատուն կառուցել միայն մեկ վայրում: Երկրորդ՝ եթե նունիսկ մի քանի ներդրող լինի, նախագծին միայն մեկ լիցենզիա է տրվում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը