Միլան Շտեխը վստահեցնում է, որ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել
Ադրբեջան
Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը վստահեցնում է, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձավ տարածված լուրերին, թե Չեխիան Ադրբեջանին զենք է վաճառել:
«Վստահ եմ, որ հայկական լրատվամիջոցներն էլ անդրադարձել են այս թեմային: Ցանկանում եմ վստահեցնել, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: Չեխիան հարգում է զենքի վաճառքի այն էմբարգոն, որը դրված է հակամարտության մեջ գտնվող երկրներին զենքի վաճառքի վրա»,-ընդգծեց Շտեխը:
Նա հավելեց, որ իրենք չգիտեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում, սակայն վստահեցրեց, որ Չեխիայի կառավարությունը դրան համաձայնություն չի տվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն