Մեծ պատիվ էր Մխիթարյանի հետ խաղալը. Բլաշիկովսկին՝ Հայաստանի դեմ խաղից առաջ
Սպորտ
Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յակուբ Բլաշիկովսկին, խոսելով «Բորուսիա»-ում նախկին թիմակցի՝ Մխիթարյանի մասին, նշեց.
«Մեծ պատիվ էր Մխիթարյանի հետ խաղալը, քանի որ վերջինս իր խելացիության, աշխատանքի միջոցով հասել է բարձրունքի և խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ինչ վերաբերում է Հայաստան-Լեհաստան խաղին, այն ծանր է լինելու, բայց մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը:
Հայաստանի հավաքականն ունի արագ հարձակվողներ, ովքեր կարող են հակագրոհներ կազմակերպել: Հայաստանի հավաքականը մեզ համար նախորդ խաղին բարդություններ ստեղծեց»:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին