6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ 

Վարդան Հարությունյանը և՛ նալին է խփում, և՛ մեխին...

Վերլուծական
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե ինչու օրինապահ հարկ վճարողների հավաստագիր չեն ստանում «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող ընկերությունները: «Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք որոշակի կրիտերիաների համապատասխան են գործում: Ձեր թվարկած ընկերությունները միգուցե որոշ կրիտերիաներով չեն բավարարել, դրա համար էլ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ չեն ստացել»,-ասաց Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ նման կարգավիճակ ստացած ընկերություններն այդ գործընթացով անցել են անաչառ վերլուծությունից հետո:
 
Շատերը Գագիկ Ծառուկյանի գրասենյակներում ՊԵԿ զանգվածային ստուգումները համարեցին վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանը՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքից իր հասցեին հնչող սուր քննադատություններին: Այժմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի շուրթերով կառավարությունը ջանում է ցույց տալ, որ այդ ստուգումները ընթացիկ էին, պլանավորված դեռևս 2016 թվականին և քաղաքական ինտրիգներ այստեղ փնտրել՝ նշանակում է զուր վատնել ժամանակը: Սակայն, Վարդան Հարությունյանի այս հայտարարությունը բավական երկիմաստ տպավորություն է թողնում այն առումով, որ, մի կողմից՝ նա ակնհայտ կերպով ցանկանում է նվազագույնի հասցնել ՊԵԿ կողմից ծավալած ստուգումների հնարավոր քաղաքական ենթատեքստը, մյուս կողմից էլ՝ բացահայտ մեսիջ է հղում, որ Ծառուկյանի ընկերություններն, ամեն դեպքում, «օրինապահ հարկ վճարողի որոշակի կրիտերիաների չեն համապատասխանում», այդ իսկ պատճառով համալրել են ռիսկայինների ցանկը:
 
Գաղտնիք չէ, որ օրինապահ հարկ չվճարողները նրանք են, ովքեր պետությունից հարկ են թաքցնում, հետևաբար, Վարդան Հարությունյանի այս հայտարարությունը կարելի է դիտարկել ուղղակի մեղադրանք Գագիկ Ծառուկյանի հասցեին: Մի մարդու, ով առիթը բաց չի թողնում շեշտելու, որ ինքը դաշտում մաքուր է խաղում, սեփական ժողովրդից լումա անգամ չի վերցրել, և որ 2015 թվականի փետրվարյան դեպքերից հետո հարկային մարմինների ծավալած ստուգումների արդյունքում իրեն պատկանող ընկերություններում այդպես էլ խախտումներ չեն արձանագրվել: Այժմ, սակայն, Հարությունյանը հայտարարում է, որ Ծառուկյանի բիզնեսը հեռու է օրինապահի կարգավիճակից: Ընդ որում՝ ռիսկային ընկերությունների ցանկում են հայտնվել ոչ միայն ԲՀԿ առաջնորդի, այլ նաև Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ»-ը, թեև Պողոսյանը, ի տարբերություն Ծառուկյանի, երբեք էլ չի բարձրաձայնել մաքուր և խաղի կանոնների սահմանում գործելու իր պատրաստակամության մասին: Գուցե ՊԵԿ-ի կողմից ռիսկային ընկերությունների ցանկում Հակոբյանի «Ալեք Հոլդինգը»-ը ներառելը հնարամիտ քա՞յլ էր, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե «հարկային տեռորի» թիրախում հայտնվել է միայն Գագիկ Ծառուկյանը:
 
Ինչևէ, հավաստի տեղեկություններ կան, որ ՊԵԿ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, հետևաբար, ճիշտ կլիներ վերջնական արդյունքների մասին խոսել դրանց ավարտից հետո: Մի բան ակնհայտ է՝ որքան էլ ՊԵԿ-ը ցանկանա ապաքաղաքականացնել այս գործընթացը, ակնհայտ է, որ մենք ականատես ենք լինում «մեղմ պրեսսինգի» քաղաքականությանը, որտեղ կողմերը փորձում են հասկանալ, թե ինչպիսին կլինի Գագիկ Ծառուկյանի ռեակցիան՝ այս կամ այն քայլից հետո:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումըԲրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը
Ամենադիտված