«Փաստ». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը՝ քննչական կոմիտեի նախագահ
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջիկայում, թոշակի անցնելու կապակցությամբ, կազատվի աշխատանքից:
Նույն աղբյուրի պնդմամբ՝ նրա փոխարեն ՀՀ նախագահը քննչական կոմիտեի նախագահ կնշանակի Հրաչյա Վարազդատի Բադալյանին:
Հ. Բադալյանը 2001–2013 թթ. եղել է Երևան քաղաքի դատախազ, իսկ 2013 թ. հոկտեմբերից մինչև 2016 թ. հունիս` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Նախագահի հրամանով 2016–ի հունիսի 18–ին աշխատանքից ազատվելուց հետո Բադալյանն ավելի քան մեկ տարի է՝ անգործ է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը