Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել 

Եվրոպացիները ստել են. Դավիթ Հարությունյանը բացահայտում է «ճշմարտությունը»…

Վերլուծական

Երկրում առկա պրոբլեմների ու թերությունների կոծկումը, դրանց արդարացումն ու նույնիսկ հրապարակային գովեստն իրականցնող պաշտոնյաների թվաքանակը Հայստանում այնքան էլ շատ չէ` մի քանի հոգի,որոնք,սակայն, իրենց վրա դրված այդ առաքելությունը սեփական կաշվից դուրս գալու գնով էլ լինի ջանում են անթերի կերպով կյանքի կոչել: Ճիշտ է` ոմանք երբեմն ընկնում են ծայրահեղությունների գիրկն ու արջի ծառայություն մատուցում ասենք նույն Հանրապետականին, սակայն, այն, որ նրանք համակարգի նվիրյալներն են, ոչ մի կասկած լինել չի կարող:
«Մածունի սև լինելու» վերաբերյալ ապացույցների պակաս երբեք չզգացող այդ պաշտոնյաներից մեկն էլ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է, ով դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը, հանդես է եկել շշմեցուցիչ հայտարարությամբ ու վերջնականապես ապացուցել,որ իշխանության քայլերն ու գործողություններն արդարացնելու հարցում համակարգում չունի և ոչ մի մրցակից:

Այսպես` արձագանքելով խորհրդարանական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությանը, ուր ասվում է, որ վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի կիրառումը էապես ստվերել են ընտրությունների ընթացքը,իշխանությունների «դատապաշտպանը» հայտարարել է,թե չկա որևիցե երկիր,ուր քաղաքական ընտրություններն անցնեն կատարյալ, հետևաբար` հայաստանյան վերջին ընտրությունները ևս իդելական չէին,սակայն Հայաստանում ամեն մի նոր ընտրություն մի հսկայական քայլ է առաջ` համեմատած նախորդների:Ասել կուզի` Հարությունյանը փաստացի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման որակն ու մակարդակը այդպիսով հավասարեցրել է ասենք շվեդականին.ի՞նչ կա որ,ո՞վ է ասել,որ Շվեդիայում էլ չեն կարող խախտումներ լինել,դրանք կան անգամ Նոր Զելանդիայում կամ սառնաշունչ Կանադայում,ոչ ոք չի կարող հերքել,հետևաբար`ոչ մի սարսափելի բան չկա նաև նրանում,ինչին ականատես ենք դարձել վերջին ընտրություններին: Ահա Դավիթ Հարությունյանի հայտարարության բուն էությունը:

Իհարկե, մարդն իր գործն է անում,ու ոչ ոք երևիթե իրավունք էլ չունի նրա «հացին վայիս լինելու»,բայց գոնե, հանուն արդարության, չենք կարող մի քանի հարց չուղղել նախարարին: Որտե՞ղ եք տեսել, այդ ո՞ր քաղաքակիրթ երկրում է գրանցվել այնպիսի մի բան,երբ մարդկանց օրը ցերեկով,առանց վախենալու,բոլորի աչքի դիմաց 10000 դրամներ են բաժանում ու կոնկրետ հրահանգում,թե ում պետք է ընտրեն և ում`ոչ: Որտե՞ղ է պատահում այնպես, որ ընտրատեղամասերում մրցակից թիմերի անդամները միմյանց «փոր թափեն» ու գլուխ ջարդեն, և կամ այդ ո՞ր քաղաքակիրթ երկրում են մարդկանց ահաբեկում,որ եթե չընտրես այսինչին կամ անինչին,երեխադ սովից կմեռնի ու աշխատանք այդպես էլ չի գտնվի քեզ համար: Իսկ միգուցե ասենք նույն Ֆինլանդիայում (արևմտյան երկրների օրինակներ ենք բերում,որովհետև Արևմուտք-Հայաստան հարաբերություններին առնչվող կարևոր հարցերի մեծ մասի կուրացիան Դավիթ Հարությունյանն է իրականացնում) ընտրությունների ելքը դեռ այն չսկսված արդեն իսկ պարզ է լինում բոլորի՞ն`անկախ ամեն ինչից: Ո՞ւմ է հետ է Հարությունյանը համեմատում Հայաստանն ու իբր հանգստացնում: Երևի Զիմբաբվեի՞…

Ցավոք, սա ևս մեկ անգամ փաստում է,որ ժողովրդավարական արժեքների ողջ կարևորությունը Հայաստանում մնում է այդպես էլ չգիտակցված: Չէ՛,կասկածելի օրինագծեր Ազգային ժողով մտցնելու, ժողովրդավարական իրական արժեքները խեղաթյուրելու հարցում մենք չեմպիոն ենք,ո՞վ կարող է ինչ ասել,բայց ահա մնացյալ հարցերում`իսկական ծույլիկ, ու չենք էլ ուզում հասկանալ,որ այդպիսով Հայաստանն ենք վտանգում,նրա հեղինակությունն ու ապագան:Ի գիտություն Դավիթ Հարությունյանի` մասսայական կաշառատվությունն ու զանգվածային կոռուպցիան ոչ մի կապ չունեն «ժողովրդավարական ընտրություններ» հասկացության հետ:

Իսկ միգուցե ունե՞ն, չէ՞ որ Դավիթ Հարությունյանն է ասում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Ամենադիտված