Երաժիշտ Քրիս Ռին շտապ հոսպիտալացվել է Օքսֆորդի համերգի ժամանակ
Գիտություն և Մշակույթ
Բրիտանացի երաժիշտ Քրիս Ռին կորցրել է գիտակցությունն Օքսֆորդում իր համերգի ժամանակ, տեղեկացրել է The Guardian-ը։
66-ամյա երգիչը մեկ տարի առաջ ուղեղի կաթված է տարել։
«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Օքսֆորդի համերգը 35-րդն էր շրջագայությանը նախատեսված 37 ելույթներից։
Ինչպես հայտնում են ականատեսները, Ռին երգել է արդեն 40-45 րոպե, երբ հանկարծ բռնվել է խոսափողից և ընկել։ Ունկնդիրներին տեղեկացրել են, որ համերգը չեչարկված է, իսկ երաժշտին շտապօգնության մեքենայով անհապաղ հասցրել են հիվանդանոց։
Բժիշկներն ասել են, որ նրա վիճակը «կայուն է», այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)