Մեսսին գերազանցեց Գերտ Մյուլլերի ռեկորդը
Սպորտ
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը (2:0) դարձել է գոլի հեղինակ:
Արգենտինացին կատալոնացիների կազմում իր գոլերի քանակը հասցրեց 525--ի և կրկնեց Գերտ Մյուլլերի ռեկորդը՝ եվրոպական մեկ ակումբում խփած գոլերի քանակով: Այս մասին տեղեկացնում է կատալոնյան ակումբի կայքը:
Գերմանացի ֆուտբոլիստը 1965-1979թթ-ն հանդես է եկել «Բավարիա»-ում:
Մեսսին «կապտանռնագույնների» գույները պաշտպանում է 2004թ.-ից և 606 խաղում դարձել է 525 գոլի հեղինակ:
2012թ.-ին Մեսսին (91) գերազանցել էր օրացուցային տարում խփած գոլերի քանակով Մյուլերի ռեկորդ (81):
Մեկ ակումբում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը պատկանում է Պելեին («Սանտոս», 643գոլ):
Երկրորդ տեղում Յոզեֆ Բիցանն է («Սլավիա», 534), Մեսսին ու Մյուլրը կիսում են երրորդ տեղը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան