Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Ովքեր են նոքարները, ովքեր՝ աղաները...

Վերլուծական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցեց տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին: Նախագահը կոշտ քննադատության ենթարկեց մարզպետների աշխատանքը, փաստացի՝ հենց նրանց մեղադրելով մարզերում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի համար: Սերժ Սարգսյանը համայնքապետերից պահանջել է զարգացման ծրագրեր՝ հիշեցնելով, որ մարզի զարգացման պատասխանատուն մարզպետն է, համայնքինը՝ համայնքապետը: Խոսքի վերջում Սերժ Սարգսյանը լավ աշխատելու պահանջ է դրել համայնքապետերի առաջ և նախատել նրանց. «Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ»,- ասել է նա և հավելել, որ նրանք, ովքեր լավ չեն աշխատի, ներման չեն արժանանա, ներողամիտ լինելու ժամանկաներն անցել են. «Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի»:
 
Ավելորդ է ասել, որ հենց Սերժ Սարգսյանի քաղաքականության, ՏԻՄ համակարգը «տոկոս խփող» ինստիտուտի վերածելու հետևանքով` իշխանության այս հատվածից դուրս են մնացել պարկեշտ, իրապես մենեջերական ու գործարար ջիղ ունեցող մարդիկ: Քաղաքացիական գիտակցություն, արժանապատվություն ունեցող մարդկանց համար իսկապես անպատվաբեր է նման որակի իշխանության հետ նույնանալը, առավել ևս` կոռուպցիոն բուրգում որևէ կարգավիճակ ունենալը, որտեղ Սերժ Սարգսյանի մատնանշած «ավելին` ավելիի» դիմաց բանաձևը գործածվել է ոչ թե համայնքապետի գործնական որակների, այլ ծառայամտության խրախուսմանը: Ի՞նչ է այսօր փոխվել. Սերժ Սարգսյանն այլևս չունի՞ տոկոս խփող և ձայն բերող ծառայամիտ մարզպետների և համայնքապետերի կարիքը, թե՞ իրականում փոխվում են իշխանության կողմից իրերին և երևույթներին տրվող գնահատականները: Մարզպետների և համայնքապետերի մեծամասնությունը Սերժ Սարգսյանի կուսակից ընկերներն են և տարիներ շարունակ հանուն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձայներ են ապահովել՝ դիմելով ամենավերջին կեղծիքների, ճնշումների:
 
Իսկ այժմ Սերժ Սարգսյանն անխնա զոհաբերում է թիմակիցներին: Հայաստանում այլևս չի նախատեսվում անցկացնել նախագահական ընտրություններ: Այն ժամանակ իշխանությունները պարզապես ստիպված էին նյութական և ֆինանսական ռեսուրսով բոլորին պահել և ծառայեցնել նախագահական ընտրության նպատակներին, այն է՝ տոկոս խփելուն: Այժմ գերագույն մանդատը պառլամենտական է, և այն ձևավորվում է ռեյտինգայինների ընտրակարգով: Ըստ այդմ, ՏԻՄ ռեսուրսն այլևս պետք չէ և դառնում է երկրորդական: Մարզպետներից և համայնքապետերից իշխանությունը կախվածություն չունի, հետևաբար, կարելի է նաև ներքին լսարանի առջև դիվիդենտներ հավաքել կամ ստեղծել կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարի իմիտացիա: Իսկ ինչո՞ւ ընդամենը իմիտացիա՝ որովհետև ելույթները որևէ բան փոխել ի զօրու չեն, խնդիրն այլ է, և այն առավել քան խորքային է: Խոսքը ռեսուրսների խիստ անհամաչափ եւ անհավասար բաշխման մասին է: Որովհետեւ սխալ է պետական կառավարման կառուցվածքն, ու ցածր են թե՛ կառավարման, թե՛ աշխատանքի բաժանման, քաղաքական պատասխանատվության, հանրային վերահսկողության եւ տնտեսական արդյունքի բաշխման համակարգերը, ցածր է առկա իրավիճակում մասնագիտական ընդդիմախոսության, հետեւաբար՝ խնդիրների մասին նաեւ հանրային պատկերացումների աստիճանը, ինչն էլ իր հերթին իշխանությանը տալիս է խնդիրները «խոր թաղելու», իսկ ծագած աղմուկի դեպքում էլ դրանք շատ արագ կառավարելու եւ մարելու հնարավորություն:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված