Թեպետ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցում ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում. պատգամավոր Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Լույս չի լինի. հասցեներ Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի Խոշոր վթար Այնթափում. Կան հոսպիտալացվածներ Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ) Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ ընտրություններին ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա (տեսանյութ) 

Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները

Բլոգոսֆերա

Արմեն Պետրոսյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դ. Թրամփի հայտարարությունից հետո մուսուլմանական երկրներ-Իսրայել հարաբերությունների լարվածության ֆոնին մի շարք դրական իրողություններ են ուրվագծվում հայկական կողմի արտաքին և քարոզչական քաղաքականության օրակարգն ակտիվացնելու տեսանկյունից: Այս համատեքստում կարելի է առանձնացնել առնվազն 3 ուղղություն, որոնց իրացումն անհերքելիորեն կնպաստի հայկական շահերին միաժամանակ տարբեր հարթություններում՝
1. Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ակտիվացած միջազգային քննարկումներում քաղաքի արևելյան հատվածում հայկական դարավոր ներկայության, պատմամշակութային հարստության վերաբերյալ պարբերական շեշտադրումների անհրաժեշտություն, որոնց մասին պետք է բարձրաձայնվի հնարավորինս չեզոք տեքստային ձևակերպումներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման կարևորման համատեքստում՝ ընդգծելով բացառապես հայկական կողմի մտահոգությունները խաղաղ բնակչության, քաղաքի պատմամշակութային, կրոնական հարստության և հատկապես հայ համայնքի ու եկեղեցական կառույցների անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներն, անհերքելիորեն, դրական նշանակություն կունենան նաև Հայաստանի միջազգային իմիջի և PR-ի համար՝ հերթական անգամ ընդգծելով մեր երկրի ու ժողովրդի հազարամյակների պատմությունն ու անուրանալի դերը Քրիստոնյա աշխարհում: 
2. Իսրայելի դեմ ակտիվացած համամուսուլմանական արշավի և դրանում Ադրբեջանի ակամա, բայց և բավական սահմանափակ մասնակցության համատեքստում նպատակաուղղված քարոզչական գործունեության անհրաժեշտություն՝ ընդգծելու համար Բաքվի կեղծ մտահոգություններն ու մասնակցությունը մուսուլմանական աշխարհի ամենազգայուն խնդիրներից մեկի՝ Երուսաղեմի հիմնախնդրի հետ կապված գործընթացներին: Այս ուղղությամբ գրագետ և թիրախային քայլերը կարող են էական խնդիրներ առաջացնել մի կողմից Ադրբեջան-Իսրայել համագործակցության հարցում, մյուս կողմից՝ Ադրբեջան-մուսուլմանական երկրներ հարաբերություններում՝ մանևրելու հավելյալ խնդիրների առջև կանգնեցնելով Բաքվի վարչակարգին:
3. Հաշվի առնելով հակաիսրայելական տարաբնույթ գործընթացներում Թուրքիայի իշխանությունների առաջատար դերակատարությունը, կտրուկ և սպառնալիքներով հագեցած հռետորաբանությունը՝ Իսրայելում, որպես լուրջ պատասխան քաղաքական հակաքայլ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին միտված նպատակային գործողություններին նաև իսրայելահայ համայնքի ներգրավմամբ նպաստելու գործելաոճ: Իսրայելական իշխանություններին ահաբեկչության և անմեղ բնակչության սպանության մեջ թուրքական իշխանությունների պարբերական հայտարարություններին ի պատասխան ամենածանրակշիռ քայլը կարող է լինել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Հ.Գ. Հատկապես վերջին ուղղության տեսանկյունից Իսրայելում ձևավորվել է բավական բարենպաստ միջավայր: Այսպես՝ իսրայելական ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում նշել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող Ռեջեփ Էրդողանն իրավունք չունի Իսրայելին բարոյականություն քարոզելու: «Եթե այսօր մենք լինեինք իշխանության, ապա առաջին քայլերը, որ կանեինք, կճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, ամբողջությամբ կթաղեինք Թուրքիայի հետ համատեղ գազամուղ կառուցելու գաղափարը, ինչպես նաև կաջակցեինք անկախ Քրդստանի ստեղծմանը»: Հարկ է նշել, որ «Յեշ Ատիդ» կուսակցությունը կրկին Կնեսեթ է վերադարձնելու նախկին պատգամավոր Արյե էլդադի հեղինակած օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ի դեպ՝ նախկինում Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հիմնական նախաձեռնողը Մերեց կուսակցությունն էր, ինչը նշանակում է, որ այս առումով գործընթացի աջակիցների շրջանակն ավելի է ընդլայնվում:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թեպետ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցում ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում. պատգամավորԻջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններումԼույս չի լինի. հասցեներՕդի ջերմաստիճանն այսօր կնվազիԽոշոր վթար Այնթափում. Կան հոսպիտալացվածներԻսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ պшտերազմի վերսկսման հնարավորությունը. իսրայելական ԶԼՄ-ներ Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ ընտրություններինՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքինՓաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա (տեսանյութ)21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափըԲաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը (տեսանյութ)Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել էՀունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. ՊատգամավորԱռաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆՆիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. ՍուրենյանցԱՄԷ-ի ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվելԺաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներինՀայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համարԹրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, նրա համար մարդու ցավը արժեք չունի․ ադրբեջանագետԻնչպես քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ մանրամասնում է ԿԸՀ-նՊապիկյա’ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը. ՍաղաթելյանՈւկրաինական ԶՈւ-ն դրոններով հարվածել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներինՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայիՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի հետ կապված Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցովՄիացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել ՔՊ մասնակիցների նկատմամբ. ՔԿՈստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղայինՊատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում էԿասկադյորական ավտովթար. վիրավոր կա«Արդար քվե» դիտորդական առաքելությունը կներկայացնի ընտրախախտումների գրանցման նորարարական հարթակըՓաշինյանն ու Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններըՁայն տալով ընդդիմադիր ուժերին,ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. ՇարմազանովՍա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպանԳերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են ԵրևանՄեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարակա՞ն է տալիսՄոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-ն
Ամենադիտված