Պետծառայողների համար նախատեսված բնակարանների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ հանրային ռադիոն լուր է հաղորդում, որ Երևանի Ադոնցի փողոցում կառուցված և պետծառայողների համար նախատեսված բնակարանների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել շինարարի ու շահառուների միջև, գործը հասել է վարչապետին: Մի խոսքով՝ վերջին տարիներին հաճախ հանդիպող դեպքերը կարծես կրկնվում են, երբ մարդիկ երազանքով սպասում են նոր բնակարանի, բայց, մեղմ ասած, քթներից է գալիս։ Դրա համար, իմ կարծիքով, արժի փորձված թանի սկզբունքով շարժվել ու հարյուրավոր մարդկանց բնակարան կառուցելու գործը տալ այնպիսի ընկերությունների, որոնք գործով ապացուցել են, որ բարեխիղճ են: Օրինակ՝ ԵՊՀ շրջանավարտների միավորումը Ծարավ աղբյուր փողոցի երբեմնի մի բլրակ վերածել է հրաշք թաղամասի, որտեղ նախագահի ծրագրով հարյուրավոր ընտանիքներ բնակարաններ ստացան ու հիմա թերևս Երևանի «ամենաերիտասարդաշատ» ու «բազմամանուկ» թաղամասն է, մի հրաշք՝ կարճ ասած։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը