Արսեն Վենգերը՝ Մխիթարյանի տրանսֆերի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ինչպես արդեն տեղեկացրել ենք նոր ակումբ ունի:
Ֆուտբոլիստը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը.
«Հենրիխը լիարժեք խաղացող է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում է և շատ նվիրված է: Նա ունի բոլոր հատկանիշները», — Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է լոնդոնյան թիմի կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յուանյթեդ» էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից 2016թ-ին:
Անգլիական ակումբի կազմում նվաճել է Եվրոպայի լիգայի, Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթները և Անգլիայի Սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան