Ֆիլիպիններում ժայթքել է Մայոն հրաբուխը (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր
Ֆիլիպիններում հունվարի 23-ին տեղի է ունեցել վերջերս արթնացած Մայոն հրաբխի ժայթքում: Այդ մասին հայտնել է Associated Press լրատվական
գործակալությունը:
Խառնարանի վրա լավայի շատրվանները հասել են 700 մետր բարձրության, իսկ մոխրի սյուները բարձրացել են 3 կիլոմետր: Ալբայի եւ Կամարինես Սուրի նահանգների քաղաքներում նկատվել է
մոխրաթափ՝ այնքան սաստիկ, որ տեսանելիությունը տեղ-տեղ եղել է զրոյական: Ականատեսների խոսքով՝ ասես կեսօրին վրա է հասել կեսգիշերը: Հրաբխի շուրջը տարահանման գոտին ընդլայնվել է մինչեւ 8 կիլոմետր՝ ներառելով հազարավոր մարդկանց: Այս պահին ժամանակավոր տեղավորման կենտրոններում է գտնվում ավելի քան 30 հազար տեղացի բնակիչ:
Հրաբուխը գտնվում է Ալբայի նահանգում՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 340 կիլոմետր հեռավորության վրա: Դրա առաջին ժայթքումն արձանագրվել է 1616 թվականին, իսկ ամենամահաբերը՝ 1814 թվականին, երբ զոհվել է 1,2 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը