Շատ լավ է, ամեն ինչ էլ արվում է. Բեգլարյան
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկել են խորհրդարանական լսումները՝ գնաճի թեմայով: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հանրապետականը անելու է ամեն ինչ, որ բոլոր ճգնաժամերից ժողովուրդը դուրս գա. «Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի»,-ասաց Բեգլարյանը։
Հարցին՝ ինչո՞ւ կուսակցությունը չի կարողանում իր վարած քաղաքականությամբ այնպես անել, որ թանկացումներն այս աստիճանի չհասնեն, Հակոբ Բեգլարյանը պատասխանեց. «Շատ լավ է, ամեն ինչ էլ արվում է»։
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է այդ դեպքում ժողովուրդը դժգոհ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դժգոհություն ամեն տեղ կա՝ և՛ մեզ մոտ, և՛ ավելի զարգացած երկրներում»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը