Նեյմարը՝ լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես տեղեկացնում է L`Equipe պարբերականը, բրազիլացին ստացել է ձայների ուղիղ կեսը:
Երկրորդ տեղում «Նիցա»-ի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին է, ով ստացել է 26 տոկոս ձայն, լավագույն եռյակը եզրափակում է Նեյմարի թիմակից Կիլիան Մբապեն՝ 24 տոկոս ձայնով:
Նախորդ ամիս Նեյմարը երեք խաղում խփել է երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում:
Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը բրազիլացին արժանանում է առաջին անգամ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան