Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործի դատաքննությունը նոր երանգներ է ստանում
Իրավունք
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանն այսօրվա դատական նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրեց և պահանջեց իր պաշտպանյալի նկատմամբ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել:
Պաշտպանիի խոսքով իր պաշտպանյալն այդ արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Նա միջնորդեց փորձագետներից ճշտել՝ արդյո՞ք Ռուզաննա Մկրտչյանը տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ, ներկայումս ի՞նչ հոգեվիճակում է գտնվում, արդյո՞ք արարքը կատարելու պահին չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, արդյո՞ք ունակ է իր հոգեվիճակով ընկալել այն հանգամանքները, որոնք էական նշանակություն կարող են ունենալ գործի համար և այլն:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ մեկնարկել է Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով առաջին նիստը :


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին