Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումները տեղեկություն ստանալու 187 հազ. 184 հարցումներից մերժել են 388-ը
Իրավունք
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «01.01.2017թ.-ից մինչև 01.01.2018 թ. ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր թվով 187.184 տեղեկություն ստանալու հարցում, որից 162.550-ը գրավոր, իսկ 24.624-ը` բանավոր: Տեղեկություն ստանալու գրավոր՝ 162.550 հարցումներից մերժվել է ընդամենը 388-ը, իսկ 94-ը վերահասցեագրվել է այլ մարմին: Բանավոր բոլոր հարցումներին տրվել են համապատասխան պարզաբանումներ»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին