Ավտոմեքենան հայտնվել է Ապարան-Երևան ավտոճանապարհին մոտ դաշտամիջյան հատվածում
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 24-ին, ժամը 17:47-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի 34 MR 286 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (վնասվել է անվադողը):
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը