«Արսենալ»-ը եզրափակչում է (տեսանյութ)
Տեսանյութեր
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկութան կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալեց «Չելսի»-ին և հաղթեց 2:1 հաշվով:
Էդեն Ազարը մեկնարկից 7 րոպե անց հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին: 5 րոպե անց Անտոնիո Ռյուդիգերը գրավեց սեփական թիմի դարպասը:
60-րդ րոպեին Գրանիտ Ջակայի խփած գոլը Վենգերի թիմին եզրափակչի ուղեգիր ապահովեց:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր առանց գոլերի:
Հենրիխ Մխիթարյանը հայտավարված չէր խաղին:
Հայ կիսապաշտպանը չի կարող մասնակցել այս մրցաշարին, քանի որ մրցաշրջանի սկզբում արդեն մասնակցել է լիգայի գավաթի խաղարկությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան