«Ժամանակ»․ Մեծածախ շուկա կկառուցվի
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կառուցել, որը կլինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գործող շուկայի այլընտրանքը:
Նշենք, որ Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գևորգ Ենոքյանը: Գրիգորյանը հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առևտուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծելով:
Գևորգ Ենոքյանի շուկայում, որը տնօրինում են նրա քրոջ որդիները և ազգականները, գյուղացիներին վերաբերվում են որպես ստրուկների, և եթե Գրիգորյանը իր շուկայում գոնե ճորտատիրական կարգեր հաստատի, ապա ավելի առաջադիմական հասարակարգի փոփոխությունը առավել քան ակնհայտ կդառնա»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը