Մխիթարյանը մարզադաշտից հետևել է «Արսենալ»-ի խաղին (լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի լիգաի գավաթի խաղարկության «Արսենալ»-«Չելսի» կիսաեզրափակչի պատասխան խաղին Վենգերի թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հետևել է մարզադաշտից: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստն իր խաղընկերներին հանդիպել է նաև հանդերձարանում:
Մխիթարյանը նաև գրառում է կատարել Ֆեյսբուքում, նշելով, որ հիանալի է իր նոր տանը գտնվելը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը դուրս է եկել եզրափակիչ, իսկ հայ կիսապաշտպանը չի կարող մասնակցել այս մրցաշարին, քանի որ մրցաշրջանի սկզբում արդեն մասնակցել է Լիգայի գավաթի խաղարկությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան