Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները զինվորական ծառայության տարկետում ստացան
Սպորտ
ՀՀ կառավարությունը մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը երկարաձգեց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի շարք անդամների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը:
Տարկետման իրավունքից կօգտվեն Անդրեյ Կոնստանտինովը, Արկադի Սուրուջյանը, Արտյոմ Տավակալյանը, Էդգար Բաբայանը, Կիրիլ Հարությունյանը, Մհեր Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, Ռաֆիկ Ուզունյանը, Սերգեյ Պոլուխինինը, Նիկիտա Զախարովը և Ռիչարդ Էլմոյանը:
Բասկետբոլիստները հաշվառված են Կենտրոնի և Հանրապետական տարածքային զինվորական կոմիսարիատներում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան