Աֆրինում հայ է վիրավորվել
Արտաքին Քաղաքական
Աֆրինում հայ է վիրավորվել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոնակ Տիգրան Բալայանը:
«Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների հետևանքով մեկ հայ է վիրավորվել: Քրդերի դեմ թուրքական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի տան վրա, որը պատկանել է հայի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին